Aravot.am-ի տեղեկություններով, վաղը՝ հոկտեմբերի 8-ին ժամը 17-ին հայաստանյան մշակութային օջախների ղեկավարներին կանչել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն՝ համապատասխան հրահանգներ տալու, քանի որ հոկտեմբերի 10-ը յոթ սարերի հետեւում չէ. այդ օրը Հայաստանը ստորագրելու է Մաքսային Միության անդամակցության փաստաթուղթը:
Մի քանի մշակութային օջախների ղեկավարներ հաստատեցին լուրը, թե իրենց կանչել են ՌԴ դեսպանատուն, սակայն խնդրեցին անուններ չնշել, Ազգային օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն էլ ասաց, որ նման հրավերք չի ստացել կամ գուցե դեռ չի ստացել, նաեւ հավելեց, թե հրաշալի համագործակցում են Ռոսսոտրուդնիչեստվո Դաշնային գործակալության հետ, Չարենցի թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւս ասաց, որ հրավերք չի ստացել:
Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, լրիվ հակառակն ասաց: «Ինձ զանգել է դեսպանատնից ինչ-որ չինովնիկ ու ասել, որ ժամը 17-ին դեսպանը կանչել է»,-հայտնեց նա:
Տիկին Թուխիկյանը մտահոգված էր դեսպանատան աշխատակցի անհարգալից վերաբերմունքից, այսպես ասած, կանչելու կերպից. «Մտածեցի չգնալ, քանի որ համոզված եմ, որ քաղաքական հրահանգավորման համար են կանչել, չնայած ասում էին, թե իբր համագործակցության նպատակով է: Հասկանում եմ, որ պատճառը հոկտեմբերի 10-ն է, էդ ինչո՞ւ 23 տարի համագործակցության առաջարկ չէին անում, հենց նոր որոշեցին: Իմիջիայլոց, չգնացի, նաեւ մեկ այլ պատճառով՝ չեմ ցանկանում հիասթափվել, որովհետեւ արդեն պատկերացնում եմ, թե հրավիրվածներից ոմանք ինչպես են իրենց պահելու Ռուսաստանի դեսպանի առաջ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Г-жа Тухикян! Вы, надеюсь, извинились перед внуками Ов. Туманяна за Вашу ложь про А. Микояна? Я прочитал в газете письмо, в котором они(внуки Туманяна) с болью писали про вашу ложь! Не понимаю, как у вас хватает наглости продолжать работу в том же месте? Я лично напишу министру,— по каким критериям они принимают на работу! И почему Ваша такая большая ложь осталась незаметной!? Ведь к вам мы отправляем наших детей и внуков! Им тоже будете врать?? Этого мы не позволим!
Ես չեմ հասկանում Ուսաստանի դեսպանատունն ինչ իրավունք ունի Հայաստանում զանգահարել և կանչել? Սա ինչ ստրկամտություն է? Իրենց լեզվով ասած ուղղարկեցեք ուր որ պետքն է: Վերջապես կարելի է մի քիչ արժանապատվություն ունենալ: իսկ ընդհանրապես վաղուց է պետք այդ դեսպանատան հանդեպ հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Թող գնան իրենց մուժիկներին կանչեն որ ամեն մեկին մի զույգ կոշիկ բաժանեն: Նողկալի է….
Մշակույթը ժողովուրդներին կապող ամենագեղեցիկ ու ամենաանվնաս, օգտակար միջոցն է, որը խրախուսվում է ամբողջ աշխարհում: Ինչքան շատ լինի մշակութային համագործակցությունը տարբեր երկրների հետ, այնքան շատ կզարգանա ժողովուրդը : Ուրիշ հարց, որ հարգելի լրագրողը, հատուկ ցուցումով, խեղաթյուրում է իրականությունը:
Ես իհարկե հարգում եմ լրագրողների անկախ լինելը և այն աշխատանքը, որը նրանց կողմից է իրականացվում, սակայն իրավիճակին սրություն տալու համար փաստերի խեղումն առնվազն օբյեկտիվ չէ: Ինչ վերաբերվում է Նարինե Թուխիկյանին, ապա որևէ ասելիք չկա, քանի որ նա նույնպես այլոց երգն է երգում:
Չի կարելի լուն ուղտ սարքել: Ձեզ մի քիչ համեստ պահեք, ամեն ինչից աղմուկ եք սարքում: