Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից: Նախարարը, տեղեկացնելով, որ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը մարաթոն է իրականացնում, որի նպատակն է Գյումրիում ուսումնակրթական «Թումո» կենտրոնի ստեղծումը, հայերին կոչ է անում մասնակցել իր իսկ բառերով ասած այդ «հրաշալի նախաձեռնությանը»:
Հիշեցնենք՝ այս կենտրոնի ստեղծմամբ պատանիներին հնարավորություն կտրվի ստանալ այնպիսի մրցակցային, որակյալ կրթություն, որ կարողանան հեշտությամբ աշխատանքի տեղավորվել երկրի առաջատար ընկերություններում: Հեռուստամարաթոնը «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 9-ից, կշարունակվի մինչև կեսգիշեր ու կհեռարձակվի ողջ աշխարհում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հալալ լինի, ապրի