Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության , սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրեցինք հոկտեմբերի երկրորդ կեսին Ֆրանսիայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից ակնկալիքների մասին:
Նա ասաց, որ երկու երկրների ղեկավարների նախորդ հանդիպումների փորձից ելնելով՝ տեսնում են, որ այդ հանդիպումները հաճախ կրում են քարոզչական նպատակներ,որպեսզի կողմերը բարձրաձայնեն իրենց դիրքորոշումների մասին, շատ հազվադեպ է նման հանդիպման ժամանակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվում:
Ա. Աբասովի խոսքերով, որպեսզի այդ հանդիպումն արդյունավետ լինի,պետք է լինի հաստատված ձեւաչափ, պետք է քննարկվեն որոշակի փաստաթղթեր: Նա ասաց,որ երկու երկրների ղեկավարների հանդիպումները տեղի են ունենում առանց արձանագրության եւ առանց քննարկման կոնկրետ թեմաների: Ադրբեջանցի քաղաքագետը կարծում է,որ հոկտեմբերին տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պարզապես հերթական հանդիպումը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ