Երեկ Աշոցքի շրջանի Թավշուտ գյուղի հիմադրման 90-ամյակը նշելիս, կարճ ժամանակով տոնակատարությանը մասնակցելու եկավ նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Վերջինս, իհարկե, աշխատանքային այցով էր Շիրակի մարզում, եկել էր «Արփի լիճ ազգային պարկ» տանող Արդենիս – Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի ասֆալտապատումը անձամբ իր աչքով տեսնելու, սակայն մի քանի րոպե գտավ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրավերով նաև Թավշուտ այցելելու:
Մեր տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես Թավշուտում գտնվելու իր կարճ այցի ընթացքում նախարարը, լսելով հայրենասիրական խրոխտ երգերը ու տեսնելով գյուղացիների ոգևորված պարը, չդիմացավ ու կանգնած տեղից սկսեց պարել:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ