Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման ընդլայնումը չի հակասում Ռուսաստանի և Հարավատլանտյան դաշինքի միջև 1997թ. կնքված հիմնարար ակտին, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը, փոխանցում է «Ռոյթերս»-ը:
Ըստ նրա, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության ընդլայնման ծրագրերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին:
«Այն Ռուսաստանի հետ ավելի կառուցողական համագործակցության հիմք կստեղծի», – ասել է Սթոլթենբերգը Լեհաստանում ռազմաօդային կայան կատարած այցի ժամանակ:
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի 1997թ. հիմնարար ակտի համաձայն, ՆԱՏՕ-ն պարտավորվել է Ռուսաստանի սահմանի մոտ մշտական հիմունքներով զորքեր չտեղակայել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ