Վրաստանի իշխանությունները Ճապոնիայի կառավարությանը մեկ անգամ չէ, որ խնդրել են, որ իրենց երկիրը «Ջորջիա» անվանեն, գրում է «Գռուզիա-Օնլայն»-ը՝ հղում անելով ճապոնական «Ասահի» հեռուստակայանին:
Այժմ Ճապոնիան Վրաստանին անվանում է «Գուռուձիա», սակայն այդ անվանումը վերցվել է ռուսերենից:
Հեռուստաալիքը զարմանքով է նշել, որ Վրաստանի իշխանությունները չեն խնդրել վրացական տարբերակով՝ «Սաքարթվելո» անվանել:
Այժմ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է Վրաստանին անգլերեն տարբերակով՝ «Ջորջիա» անվանելու հնարավորությունը:
Կարդացեք նաև
Ասվում է, որ անվանափոխության խնդրանքի պատճառ է դարձել 2008թ. ռուս-վրացական պատերազմը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ