Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ դիլեման՝ այս կամ այն կողմ, իր լուծումը ստացավ, և քաղաքական դաշտում ամեն ինչ պարզ դարձավ. Աշոտյան. «Առաջին լրատվական»

Հոկտեմբեր 07,2014 17:45

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

– Երեկ Վանաձորում ոչ իշխանական ուժերի հանրահավաքին ԲՀԿ որոշ անդամների շուրթերից հնչեցին ամբողջական իշխանափոխության պահանջներ: Դուք մինչ այդ հերքում էիք նման հնարավորությունը: Ըստ էության՝ ԲՀԿ-ն գնում է ամբողջական իշխանափոխությա՞ն, ի՞նչ կարծիքի եք:

– Ես երկար ժամանակ է՝ փորձում եմ չանդրադառնալ Եռյակի քաղաքական տեսակետներին՝ սևեռվելով բացառապես կրթական օրակարգի վրա: Այսօր շատ հետևողական էիք հարցազրույցի հարցում և երկու բառ ասեմ, քանի որ այլընտրանք չունեմ այս պարագայում:

Այլընտրանքային դեգերումները պետք է մի օր ավարտվեին, և ակնհայտ է, որ դիլեման՝ այս կամ այն կողմ, պետք է լուծում ստանար: Վանաձորում ԲՀԿ երկրորդ դեմքի շուրթերով հնչեց ԲՀԿ դիրքորոշումը՝ Հայաստանի քաղաքական դաշտում ամեն ինչ ավելի պարզ և դասական դարձավ: Մնում է հուսալ, որ մեր քաղաքական գործընկերները հետևողական կլինեն իրենց նոր քաղաքական կեցվածքի մեջ և, օրինակ, Ազգային ժողովի առաջիկա նիստին կհայտարարեն իրենց ընդդիմադիր լինելու մասին:

Միաժամանակ պետք է նաև ասեմ, որ շատ են անձնական վիրավորանքները: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն, որպես Եռյակի հիմնական շարժիչ ուժ, պարտավոր է իր և իր քույր կուսակցությունների հռետորների նկատմամբ ավելի ուշադիր լինել, որովհետև անձնական վիրավորանքների լեզվով քաղաքական պայքար մղելը կտրուկ իջեցնում է քաղաքական մշակույթի մակարդակը Հայաստանում, էլ չասեմ, որ իր արդյունավետության տեսանկյունից խիստ կասկածելի է, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հետ նման լեզվով խոսելը քաղաքական մազոխիզմ է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031