Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
ՀԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրել է կազմակերպության կողմից մշակված Ժողովրդավարության եւ մարդու իրավունքի կրթության հայեցակարգի նախագիծը՝ նշելով, որ ծրագիրը եռափուլ է եւ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի կողմից: Նա ընդգծել է, որ կազմակերպությունն ակնկալում է հանձնաժողովի անդամների առաջարկները՝ ներկայացվող հայեցակարգը բարելավելու համար: Խմբի անդամները պարոն Դավթյանի հետ քննարկել են նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում հնարավոր փոփոխությունները:
Օրենսդրական օրակարգի քննարկման օրեր աշխատանքային խմբի անդամ Սերոբ Խաչատրյանը, կարեւորելով ժողովրդավարական միջավայրի ստեղծումը դպրոցներում, նշել է, որ այդ միջավայրում լիովին կբացահայտվեն աշակերտների ունակություններն ու կարողությունները:
Պարոն Դավթյանը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դպրոցի օրինակը, որտեղ բավականին արդյունավետ է գործում ժողովրդավարական կառավարման մոդելը:
Կարդացեք նաև
Արտակ Դավթյանը ՀԿ ներկայացուցիչներին առաջարկել է համագործակցել իր ղեկավարած հանձնաժողովի փորձագետների հետ եւ առաջիկայում օրենսդրական առաջարկությունների փաթեթ ներկայացնել:
ՀՀ ԱԺ