Աբովյան քաղաքում Եռյակի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայհոյանքը Սերժ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին բուռն քննարկումների տեղիք տվեց: Անգամ Եռյակի ներսում այդ հայհոյանքները միանշանակ չընդունվեցին եւ նույնիսկ Արամ Մանուկյանի հասցեին քննադատություններ եղան ԲՀԿ-ականների կողմից:
Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ուղիղ հայհոյանքներն իշխանության հասցեին, ինչքանո՞վ են դրանք ընդունելի: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Տեսականորեն հայհոյանքի դեմ խոսողները ճիշտ են, բայց շատ հաճախ մենք հայտնվում ենք իրավիճակի մեջ, որ ավելի ադեկվատ լեզու չկա: Այնպես որ, շատ բարդ է: Ես չեմ արդարացնում, բայց մենք գտնվում ենք շատ բարդ կազուիստիկ մի բանավեճի մեջ, որին երեւի իմաստ չունի մասնակցելը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ադեկվատ լեզու կա՛: Տիրապետել է պետք այդ լեզվին: Ոնց աշխատում եք, դրան համապատասխան լեզվով էլ խոսում եք:
Կազուիստիկ…. լավ էլի, Լյովիկ)))))))))
Սրանց արարքների համեմատ Արամ Մանուկյանի խոսքը փաղաքշանք է…