Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մի օր տեսնեք, որ Թավշուտը դատարկվել է, ուրեմն ԷՐԳԻՐՆ է էդ տունը, ուր որ գնացել ենք» (տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2014 17:11

Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Աշոցքի շրջանի Թավշուտ գյուղի դաշնակցական գյուղապետ Սուրեն Սարգսյանը: Մեր զրույցի ընթացքում երգում էր օպերային երգիչ Ռուբեն Նուրիջանյանը, որը ծնունդով թավշուտցի է:Մենք գյուղապետից հետաքրքրվեցինք, թե այլ տաղանդավոր, հայտնի մարդիկ կա՞ն այս գյուղից: «Շատ ունենք նշանավոր մարդիկ, օրինակ` հանրագիտարանում աշխատում է Լևոն Վարդգեսի Սարգսյանը, «Մխիթար Գոշ» ամսագրի գլխավոր խմբագիրը էլի Լևոն Սարգսյան է, բայց Գևորգի, Վահան Սևանը Գրողների միության անդամ է», -ներկայացրեց գյուղապետը:

Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն է կառավարության վերաբերմունքն այսքան հայրենասեր, տաղանդավոր մարդիկ տված գյուղի հանդեպ, անհրաժեշտության դեպքում որևէ ձևով օգնո՞ւմ են, գյուղապետն ասաց, որ չի դիմել, չգիտի կօգնեն, թե`ոչ:
Իսկ կյանքը ինչպե՞ս է Թավշուտում, շարունակեցինք մենք: «Շատ լավ է», -ասաց գյուղապետը: Մեր այն դիտարկմանը ՝ եթե այդքան լավ է, ինչո՞ւ են գյուղացիները մեկնում արտագնա աշխատանքի, հայրենասեր գյուղապետը պատասխանեց. «Շատ չեն արտագնա աշխատանքի գնացողները, բայց կան, գնում են ու նորից հետ են դառնում: Եթե մի օր լինի, որ Թավշուտը դատարկվել է, ուրեմն ԷՐԳԻՐՆ է էդ տունը, ուր որ գնացել են , էստեղից ոչ ոք ոչ մի տեղ չի գնալու, էստեղ մեր պապերն են հիմք գցել: Եթե մի ճամփա կա, որ ես գնամ, իմ պապու ԷՐԳԻՐՆ է, իմ պապու Չլկանին է, իմ պապու Քառսուն աղբյուրն է, իմ Սերոբ պապու….»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031