Բելառուսի նախագահը շարունակական աջակցություն է խոստանում Ադրբեջանին:
«Աստված տա բոլորի հետ այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպիսիք ձևավորվել են Ադրբեջանի հետ», – երեկ հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով Մինսկ ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների մեկնարկին:
Ըստ Բելառուսի նախագահի՝ Բաքվի և Մինսկի երկկողմ սերտ հարաբերությունների հիմքն իր անձնական ջերմ կապերն են Իլհամ Ալիևի հետ: «Մենք հիանալի անձնական հարաբերություններ ունենք Ադրբեջանի նախագահի հետ: Ես նրան եմ վստահում, նա էլ՝ ինձ: Այդ անձնական լավ հարաբերությունները տեղափոխվել են միջպետական մակարդակ: Մեր միջպետական հարաբերությունները ևս հիանալի են», – հայտարարեց Բելառուսի նախագահը:
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Կարդացեք նաև