Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բակերում կենդանիների հետ կոպիտ ենք վարվում, նրանց նեղացնում ենք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2014 16:13

«Մեզ մոտ բակերում կենդանիները վախենում են մարդկանցից, իսկ դա նշանակում է, որ մենք կենդանիների հետ կոպիտ ենք վարվում, նրանց նեղացնում ենք»,-այսօր, Կենդանիների պաշտպանության միջազգային օրվա առիթով Բնության պետական թանգարանում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Նրա խոսքերով, միայն այս օրը չէ, որ պետք է ուշադրություն դարձնենք կենդանիների պաշտպանությանը, ամեն օր մարդիկ, անկախ ազգությունից, պիտի ուշադիր լինեն իրենց հարեւանությամբ ապրող կենդանիների նկատմամբ:

Բնության թանգարանում կազմակերպվել էր գրող-հրապարակախոս Սուրեն Հայրապետյանի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին կենդանիները տարբեր իրավիճակներում:

kendanineri-or-1 kendanineri-or kendanineri-or-2
Միջոցառմանը ներկա Սուրեն Հայրապետյանի խոսքերով. «Քայլում եմ սարուձորով եւ կենդանիների վարքից իմանում եմ, թե այդ բնակավայրում լա՞վ մարդիկ են ապրում թե ոչ, հինգ տարեկանից շփում եմ ունեցել վայրի բնության հետ: Կարելի է ասել, արջի քոթոթների հետ եմ մեծացել: Բնությունը պետք է ճանաչել, սիրել: Թռչուններն իրենց ձայներով, կարծես թե մարդկանց հասկացնում են` այս եմ ուզում այն եմ ուզում»:

Որպես բնության եւ կենդանիների պաշտպան եւ այդ թեմաներով մի քանի գրքերի հեղինակ, գրող-հրապարակախոսին, Բնության թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը շնորհեց պատվոգիր:

Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի ներկայացմամբ, Կովկասի տարածաշրջանում Հայաստանն առանձնանում է հարուստ բուսական ու կենդանական աշխարհով: Ամբողջ Կովկասում առկա 6500 բույսերի տեսակներից միայն 3000-ը Հայաստանի տարածքում է, 17 հազար անողնաշարավոր կենդանիներ ունենք, 550 էլ` ողնաշարավոր: Նրա համոզմամբ, այս օրը եւս մեկ առիթ ու հնարավորություն է մարդկանց ուշադրությունը հրավիրելու կենդանիների իրավունքներին:

Միջոցառման ներկաները հույս հայտնեցին, որ կգա մի օր, երբ Կենդանիների պաշտպանության միջազգային օր նշելու անհրաժեշտություն չենք ունենա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031