Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կառավարության հետ դեռ հույսեր է կապում

Հոկտեմբեր 07,2014 15:52

Խորհրդարանում քիչ առաջ ավարտվել է ոչ իշխանական երեք խմբակցությունների հերթական աշխատանքային հանդիպումը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այդ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են հոկտեմբերի 8–ին Գյումրիում կայանալիք հանրահավաքի հետ կապված կազմակերպչական հարցերը, 12 կետերը, դրանց կատարողականը եւ այն ձևակերպումները, որոնք հնչելու են եւ Գյումրիի եւ ամսի 10-ին Երեւանում կայանալիք հանրահավաքներում:

Ամսի 10–ի հետ կապված կազմակերպչական և օրակարգային հարցերի շուրջ քննարկումները դեռ շարունակվելու են: Հատկապես քաղաքական մասով օրակարգային քննարկումները դեռ չեն ավարտվել։ Ամսի 9-ին կրկին նիստ կլինի, որտեղ վերջնական հստակեցումները կարվեն։

Եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», լիդերների մասնակցության հարցը ամսի 10-ի հանրահավաքում, նույնպես հստակեցված չէ. «Լիդերների մասնակցությունը լինելու է անպայման, ո՞ր պահին կմիանան, տակտիկական խնդիր է»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ 12 կետերի հետ կապված անփոփումները հանրահավաքում կարվեն ու չբացառեց, որ մինչ այդ էլ կառավարությունը քայլեր անի, որոնք դրական միտումներ ունենան:

Aravot.am-ի հարցին, քանի որ կառավարությունն արդեն իսկ իր տեսակետը հայտնել է 12 կետերի վերաբերյալ, չի՞ նշանակում, որ եռյակի օրակարգը սպառված է, բանախոսն ասաց. «Ոչ: Դա նոր օրակարգ է թելադրում»:

Քանի որ Ստեփան Մարգարյանն անընդհատ խուսափողական պատասխաններ էր տալիս`իշխանության հրաժարականի պահանջի մասին լրագրողների հարցերին ու առաջնային պլան էր մղում սահմանադրական բարեփոխումները, մասնավորաբար, կառավարման համակարգի փոփոխություն թույլ չտալը, որպեսզի իշխանությունները չվերարտադրվեն, լրագրողներից մեկը հետաքրքրվեց`հակասություն չէ՞, արդյոք, որ ԲՀԿ-ն մի կողմից խոսում է իշխանափոխությունից, մյուս կողմից`հույսեր է կապում կառավարության հետ, Ստեփան Մարգարյանն ասաց, որ հակասություն չկա ու, որ ԲՀԿ-ն կողմնակից է խնդիրները լուծելու միջոցով իշխանափոխության հասնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031