Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջի (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 07,2014 15:35

«Ընդդիմություն լինել կամ չլինելը երկու ձև ունի. մեկը ԱԺ կանոնակարգն է, համաձայն որի խորհրդարանի նիստում պետք է հայտարարես այդ մասին, մյուսը…Այս պարագայում մենք այլ հայտարարություն չենք արել, իսկ եթե արած լինեինք, մենք այլ բան չէինք, անի, ինչ հիմա ենք անում»,- այսօր եռյակի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`Վանաձորի հանրահավաքից հետո ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է:

Հիշեցնենք, եռյակի երեկվա հանրահավաքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր . «Այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի եւ այս իշխանությունը պիտի հեռանա: Սա է մեր միասնական օրակարգը»:

«Մենք անում ենք այն, ինչ ճիշտ ենք համարում: Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք համառորեն չեն լուծվում։ Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը բազմաթիվ անգամ մեր կողմից արվել է։ Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բավականին խորը անջրպետ է հասարակության և իշխանության միջև, և այս պահին չեմ պատկերացնում` հնարավոր է լցվի դա: Իշխանությունները ևս դրա մասին գիտեն, և դա է պատճառը, որ իշխանությունները նախաձեռնել են Սահմանադրական բարեփոխումները, որը մեկ նպատակ ունի` վերարտադրվել: Մենք գտնում ենք, որ դա թույլ տալ պետք չէ, մենք դեմ ենք դրան»,-շարունակեց Ստեփան Մարգարյանը։

Հարցին, ամսի 10-ի հանրահավաքում, հարթակից եռյակի ուժերը իշխանափոխության պահանջ դնելո՞ւ են, Ստեփան Մարգարյանը շարունակեց խուսափողական պատասխաններ տալ այն մասին, որ իշխանափոխություն ասածը ինքնանպատակ խնդիր չի:

Նա սահուն անցավ կրկին սահմանադրական բարեփոխումների թեմային, որին ԲՀԿ-ն դեմ է: Aravot.am-ի հստակեցնող հարցին`«Սերժիկ, հեռացիր» կոչը ԲՀԿ-ի կողմից հնչելո՞ւ է, բանախոսն ասաց. «Մենք գործ ունենք գնացող նախագահի և նրա հետ գնացող քաղաքական իշխանության հետ։ Եթե ոչինչ չպատահի, ժամկետը լրանում է և իշխանափոխությունը կլինի այսպես թե այնպես։ Ի՞նչ պրոցես կգնա այս ընթացքում, ինչպե՞ս իրենց կպահեն իշխանությունները, մենք չգիտենք։ Եթե իշխանությունները պահեն ադեկվատ, որոշակի քննարկման խնդիր կառաջացնի: Եթե` չէ, ընթացքում կառաջանան ավելի ռադիկալ պահանջներ։ Իշխանափոխությունն արտահերթ, թե հերթական, երկրում անպայման լինելու է։ Հեռանալու ձև կա, կարելի է հեռանալ ամեն ինչ ավերելով, կարելի է հեռանալ համագործակցված»:

Այլ մանրամասները` տեսանյութում


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031