Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ դեղերը երկուսից-հինգ դրամ թանկանան». Սամվել Զաքարյան

Հոկտեմբեր 07,2014 15:22

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը հարուցել է դեղ ներմուծողների և տեղական արտադրողների դժգոհությունը: Ինչպես այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում փաստեց դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, դրոշմապիտակավորումը կխթանի մաքսանենգ դեղերի ներմուծմանը, կպարալիզացնի ոլորտն ու պատճառ կդառնա դեղերի թանկացմանը:

«Աշխարհի ոչ մի երկրում այսպիսի համակարգ չի գործում: Այն մասնավոր հատվածի համար միայն մի շարք խնդիրների առաջացման պատճառ է դառնալու»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ օրենսդրական փոփոխությունը կատարվել է առանց դեղարտադրող եւ ներմուծող միության հետ քննարկելու:

Ըստ բանախոսի՝ քանի որ տեխնիկապես հնարավոր չէ դրոշմապիտակավորումը ավտոմատացնել, նախատեսվում է այն անել բացառապես ձեռքով, ինչը կբերի դեղերի թանկացման:

Սամվել Զաքարյանը տեղեկացրեց , որ եթե մինչ օրս շատ դեղեր վաճառվում էին ոչ թե ամբողջական փաթեթով, այլ հատիկով, ապա, ըստ նոր օրենքի, դեղատներում այլևս հատով դեղեր չեն վաճառվի: «Եթե դեղատան աշխատողը տուփից առանձնացնի դեղն ու հատով վաճառի, ապա դա կդիտվի օրենքի խախտում և տվյալ անձը կենթարկվի օրենքով նախատեսված պատժամիջոցների»,-ասաց Զաքարյանը և ավելացրեց, որ իրենց համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպիսի ուսումնասիրությունների արդյունքում է առողջապահության նախարարությունը որոշում ընդունել, որ հնարավոր է՝ դեղերը երկուսից-հինգ դրամ թանկանան: Ըստ բանախոսի՝ դեղերն ավելի կթանկանան:

ԴԱՆ նախագահը տեղեկացրեց, որ կրկին դիմելու են նախագահին, կառավարությանը՝ հարցին արդյունավետ լուծում տալու համար:

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031