Արտակ Բուդաղյանի գործով տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն այսօրվա դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ իր կարծիքով` նախորդ դատական նիստին Հայկ Ալումյանի կողմից դատարանի դահլիճը լքելու քայլը կրքեր բորբոքելու նպատակ էր հետապնդում:
Նա նաեւ քննադատեց մամուլում տեղ գտած միակողմանի հրապարակումները, որոնք, ըստ իրեն, մոլորեցնում են հանրությանը:
«Եթե դու մի փաստարկ տալիս ես, ապա բարի եղիր այդ փաստարկին վերաբերող բոլոր փաստարկներն էլ տուր, որպեսզի անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծվի այն տպավորությունը, որը պետք է ստեղծվի ելնելով քրեական գործի նյութերում առկա ապացույցների ամբողջականությունից:
Անընդհատ ասում են, թե ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության չեն ենթարկել: Մի հատ հարց տանք էդ ասողներին, այ ողորմելիներ, եթե դուք ասում եք Սուրիկ Խաչատրյանը կատարել է սպանություն, մի հատ ապացույց բերեք էլի կամ գործի միջից կամ ձեր գորշ նյութից»,-ասաց Ռուբեն Սահակյանը եւ պատասխանեց նաեւ մյուս հարցերին` այդ թվում նաեւ՝ թե ինչո՞ւ այս գործով տուժող հանդիսացող Նիկոլայ Աբրահամյանն այսօր նստել էր մեղադրող կողմի կողքին:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ