Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ հայտարարած մրցույթի հաղթողները հայտնի են

Հոկտեմբեր 07,2014 15:08

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ) 2015 թ. Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպչական աշխատանքների շրջանակում հայտարարել էր միջոցառման տարբերանշանի (լոգո) մրցույթ:

Մրցութային հանձնաժողովն արդեն ամփոփել է արդյունքները, և այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հաղթողներին հանձնեց իրենց մրցանակները:
«Շաբաթներ առաջ հայտարարված մրցույթին բազմաթիվ երիտասարդ դիզայներներ մասնակցեցին: Պայման էինք դրել, որ առաջարկվող տարբերանշանը պարունակի ինչպես Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի խորհրդանիշներ, տարրեր, այնպես էլ արտացոլի Հայաստանը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկիր»,- ասաց ԿԳ նախարարը:

Տարբերանշանի մրցույթում հաղթող են ճանաչվել Լուիզա Պետրոսյանը (1-ին տեղ), Արման Հակոբյանը (2-րդ տեղ) և Նորա Սմբատյանը (3-րդ տեղ):

«Հայաստանն իմ ստեղծած լոգոյով է ներկայանալու Եվրոպային: Ինձ համար դա մեծ պատիվ է»,- նշեց առաջին մրցանակակիր Լուիզա Պետրոսյանը:

Bolonya logoՀաղթողների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ 1-ին տեղ՝ 300 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 100 հազար դրամ:

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև մրցույթին մասնակից դիզայներներ Մարիետա Հարությունյանը, Մարիաննա Սարգսյանը և Գևորգ Բալյանը:

Նշենք, որ տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը կպատկանի ՀՀ ԿԳՆ-ին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031