Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Բոլոնիայի երևանյան գագաթաժողովի տարբերանշանը

Հոկտեմբեր 07,2014 14:43

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրապարակվել են 2015թ. Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի տարբերանշանի /լոգո/ մրցույթի արդյունքները:

Շնորհավորելով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարբերանշանի մրցույթին մեծ է եղել երիտասարդ մասնագետների մասնակցությունը` հաշվի առնելով, որ Բոլոնիյաի գործընթացը խորհրդանշում է երիտասարդների միասնությունն ու շարժունությունը. “Մրցույթում առաջադրված պայմանը հետևյալն էր. տարբերանշանը պետք է արտացոլեր եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր:

Մրցութային հանձնաժողովն արդեն առանձնացրել է լավագույն եռյակը, որոնցից առաջին տեղը գրաված տարբերակը ներկայացվելու է Եվրոպայում, իբրև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի լոգո: Այն կներկայացվի նաև նոյեմբերին` Հռոմում կայանալիք Բոլոնիայի հետամուտ խմբի նիստի ժամանակ: Դրանից հետո Հայաստանի` իբրև Բոլոնիայի քարտուղարությունն ստանձնած երկրի, բոլոր միջոցառումները մինչև 2015 թվականը՝ քարտուղարության ժամկետի ավարտը, կանցկացվեն այդ տարբերանշանի ներքո՝ միջազգային հարթակներում արտացոլելով Հայաստանն իբրև հյուրընկալող երկիր, և Երևանը` իբրև եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք”,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը:

Այնուհետև մրցութային հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված երեք տարբերակների հեղինակները ներկայացրել և ցուցադրել են իրենց աշխատանքները: Հաղթող է ճանաչվել Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Լուիզա Պետրոսյանի առաջարկած տարբերակը: Այստեղ, իբրև Հայաստանի խորհրդանիշ, ընտրված է նուռը, աստղի պատկերը վերցված է Բոլոինայի տարբերանշանից, և այս երկու խորհրդանիշի համաձուլմամբ ու համադրմամբ ստացվել է վերջնական տարբերանշանը, որի ներքո անցկացվելու է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի երևանյան նախարարական գագաթաժողովը:

Armen AshotyanՇնորհավորելով հաղթողին՝ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և նշել, որ տարբերանշանի մրցույթում երկրորդ տեղը գրաված տարբերակը, հեղինակի՝ Արման Հակոբյանի համաձայնությամբ, ՀՀ ԿԳՆ-ն նվիրել է ԼՂՀ ԿԳՆ-ին, որն արդեն օգտագործվել է “Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում” միջազգային համաժողովի ժամանակ, որտեղ հյուրընկալող երկիրը ԼՂՀ-ն էր:

Մրցութային հանձնաժողովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, ամփոփելով մրցույթի արդյունքները, հաղթող է ճանաչել Լուիզա Պետրոսյանին /1-ին տեղ/, Արման Հակոբյանին /2-րդ տեղ/ և Նորա Սմբատյանին /3-րդ տեղ/: Հաղթողների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ համապատասխանաբար՝ 300 հազար դրամ, 200 հազար դրամ, 100 հազար դրամ:

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ և ՀՀ ԿԳ նախարարի հրամանով` մրցույթի մասնակիցներից Մարիետա Հարությունյանը, Մարիանա Սարգսյանը և Գևորգ Բալյանը պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով:

Տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը պատկանում է ՀՀ ԿԳՆ-ին. այն կհրապարակվի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կօգտագործվի մայրաքաղաքում` իբրև արտաքին գովազդի պաստառ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031