Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպանին

Հոկտեմբեր 07,2014 14:27

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Փոխվարչապետը հետագա հաջողություններ մաղթեց դեսպանին եւ շնորհակալություն հայտնեց վերջին տարիներին երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմանն ու երկու բարեկամ ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների համար:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքների առնչությամբ: Զրուցակիցներն ընդգծեցին հետագայում այս ոլորտում գործակցության խորացման կարեւորությունը՝ նկատելով, որ առկա է չիրացված մեծ ներուժ:
«Վերջին տարիներին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններն ավելի գործնական բնույթ են ստացել. իրականացվում են կոնկրետ ծրագրեր տարբեր՝ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում, որոնք նաեւ կոնկրետ արդյունքներ են տալիս»,-ընդգծեց փոխվարչապետը:

Դեսպանն իր հերթին նշեց, որ Հայաստանից հեռանում է խորը տպավորություններով: Նա նույնպես գոհունակությամբ արձանագրեց, որ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ առկա են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք կարեւոր հիմք են հանդիսանում հարաբերությունների զարգացման համար: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ արդյունավետ համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման գործում աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության խորացման, ուղիղ օդային հաղորդակցության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ: Ա. Գեւորգյանը տեղեկություններ ներկայացրեց ենթակառուցվածքների զարգացման առաջիկա ծրագրերի մասին:

Երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած անձնական ներդրման համար փոխվարչապետը դեսպանին պարգեւատրեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031