Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրոբիզնեսի եւ շինարարության զարգացման համար նոր առաջարկներ

Հոկտեմբեր 07,2014 14:18

2014 թվականին Հայաստանը ներառվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրության ծրագրում, որի արդյունքում սկիզբ է դրվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրություններին։ Այս մասին այսօր «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

Փոխնախարարը լրագրողներին ներկայացրեց, որ երկու ոլորտներում էլ ուսումնասիրություններ են իրականացվել՝ ագրոբիզնես եւ շինարարություն, դրանք զարգացնելու նպատակով. «Ծրագրի շրջանակներում ՏՀԶԿ կողմից կազմված փորձագիտական թիմի միջոցով ուսումնասիրվեց Հայաստանում մեր կողմից առաջադրված ուղղություններում ներկա իրավիճակը, եւ դրանց զարգացման հեռանկարները։ Առաջին ուղղությունը ագրոբիզնեսի ոլորտում արտահանման խթանման հնարավորություններն էին եւ մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսի ներգրավումը արտահանման տեսանկյունից։ Երկրորդ ուղղությունն էլ վերաբերում է ոչ մետաղական հանքահումքային ռեսուրսի հիման վրա շինանյութերի արդյունաբերության զարգացմանը»։

Գարեգին Մելքումյանը տեղեկացրեց, որ ոլորտների վերաբերյալ ուսումնասիրությունների զեկույցները նոյեմբերի վերջին ներկայացվելու են Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության նախարարական համաժողովին։ Համաժողովից հետո հաստատված զեկույցները ենթակա են իրականացման։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմն էլ ասուլիսի ընթացքում ներկայացրեց այն մարտահրավերները, որոնք դեռ առկա են Հայաստանի ագրոբիզնեսի եւ շինարարության ոլորտում։ «Ագրոբիզնեսի արտահանման ոլորտում երեք հիմնական մարտահրավերներ կան՝ սահմանափակ գիտելիք արտահանման շուկաների մասին, ոչ բավարար արտահանման ենթակառուցվածքներ եւ սակավ ֆինանսական աջակցություն կառավարության կողմից»։

Մասնագետը առաջարկում է մշակել տեղական բրենդի հասկացությունը, որի միջոցով հնարավոր կլինի արտասահմանում ճանաչել երկիրը, օրինակ բերելով «Made in Armrnia»-ն։ Փորձագետը Հայաստանի կառավարությանը առաջարկում է նախնական ֆինանսական աջակցություն ցուցաբերել արտահանվող ապրանքների համար։

Շինարարության ոլորտի խնդիրներից բանախոսը առանձնացրեց այն, որ արտերկրում նկատվում է հայկական շինարարական միջոցների սակավություն, ոլորտում տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունները ներդրումներ չեն կատարում։ Փորձագետը այս պարագայում նույնպես որպես լուծում տեսնում է արտասահմանյան ընկերությունների կողմից ներդրումների ավելացումը եւ կառավարության աջակցությունը։ Նաեւ առաջարկում է ստեղծել մեկ միասնական պահեստ կանգառ, որտեղ հնարավոր կլինի մեկ տեղում իրականացնել գրանցումը եւ արտահանումը։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031