Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավասար պայմաններ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող դատավորների ընտրության ժամանակ

Հոկտեմբեր 07,2014 14:05

«Հավակնորդներին հավասար ժամանակահատված հատկացված չէր»,- անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի Եվրոպա» հ/կ նախագահ Լուսինե Հակոբյանը:

Նա նշեց, թե յուրաքանչյուր թեկնածուին «քննելու» համար սահմանված երկու ժամը հավասարապես չէր բաշխված ու մանրամասնեց. «Մեկին մի քիչ երկար, մեկին՝ կարճ: Լեզվական հմտությունների առիթով նշեմ, որ չէր ասվում, թե քանի րոպե ունեն իրենց տրամադրության տակ, թարգմանության համար թեկնածուներին տրվող պարբերություններն էլ հավասար չէին՝ մեկը երկար էր, մյուսը՝ կարճ»:

Լուսինե Հակոբյանը շեշտեց, թե «ամենակարևոր մտահոգությունը շարունակում են մնալ են հարցերը» ու շարունակեց. «Ի սկզբանե չկար հարցերի շրջանակ, որ հավակնորդները գոնե մոտավորապես ծանոթանային ու կանխատեսելի լիներ, թե ինչ շրջանակում են հարցերը լինելու: Մտավախություն կա, որ հովանավորչություն վայելող մասնակիցները հնարավոր է՝ նախապես ունենային ինչ-ինչ հարցեր ու պատրաստված լինեին: Այդ մտավախությունը բավական իրական է: Կային թեկնածուներ, որոնք որոշ հարցերի պատասխանում էին շատ բովանդակալից, երկար, մեկնաբանելով, օրինակներ բերելով, հարցեր կային, որ հենց մեկնաբանություններ էին պահանջում, բայց հարցերին պատասխանում էին ուղղակի այո, կամ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031