Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյան. «Կողմնակից եմ գործող համակարգի կատարելագործմանը». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 07,2014 12:48

Հատված սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻ հարցազրույցից:

-Հարցերի հարցը, որոնց շուրջ, անգամ բարեփոխումների անհրաժեշտությունը չընդունելով, բանավիճում են քաղաքական դաշտի հիմնական խաղացողները, եղել եւ մնում է կառավարման համակարգի փոփոխության խնդիրը։ Մասնագիտական հանձնաժողովում կոնսենսուս կա՞ այդ հարցի վերաբերյալ։

-Պատահական չէ, որ այդ հարցը սուր քննարկումների տեղիք է տվել, որովհետեւ դրանով են պայմանավորված նաեւ մյուս ինստիտուտների վերաբերյալ մոտեցումները։ Հանձնաժողովի անդամներն էլ միակարծիք չեն այս հարցում՝ քննարկումներ անշուշտ եղել են, բայց չի քվեարկվել՝ ով ինչի կողմնակից է, ինչ է ներկայացվելու վերջնական փաստաթղթում։

Կարծում եմ, երկու տարբերակն էլ պետք է ներկայացվեն իրենց դրական եւ բացասական կողմերով՝ ե՛ւ գործող համակարգի բարելավմանն ուղղված առաջարկները, ե՛ւ եթե ընդհանուր համաձայնություն լինի քաղաքական ուժերի միջեւ կամ մեծամասնությունը հակված լինի կառավարման ձեւի փոփոխությանը, ինչպիսի հետեւանքների դա կարող է հանգեցնել դրական զարգացումների առումով։ Այնպես որ, այս պահին երկուսն էլ հրապարակի վրա են, մնացածը արդեն՝ որ կառավարման մոդելին տալ նախապատվությունը, քաղաքական ուժերը պետք է որոշեն։

-Անձամբ դուք, որպես իրավաբան, ո՞ր տարբերակն եք նախընտրելի համարում. դրական եւ բացասական զարգացումների հաշվեկշիռը, ըստ ձեզ, գործող համակարգի՞, թե՞ խորհրդարանական մոդելի օգտին է։

-Որպես հանձնաժողովի անդամ այս պահին կողմնակից եմ գործող համակարգի կատարելագործմանը։ Բայց, նորից եմ ասում, դրա վերջնական լուծումը թողնված է քաղաքական ուժերին, որովհետեւ դա նախ եւ առաջ քաղաքական խնդիր է։ Մասնագիտականն ավարտվել է այնտեղ, որտեղ ներկայացվել են կառավարման այս կամ այն մոդելի դրական եւ բացասական կողմերը պետության համար առանցքային խնդիրների լուծման արդյունավետության առումով։

Ընդհանրապես հակված չեմ ոչ էվոլյուցիոն զարգացումներին՝ այս համակարգը ջարդենք, մյուսը բերենք, տեսնենք՝ ինչ կստացվի, չնայած մեծամասնությունը նախապատվությունը տալիս է խորհրդարանական համակարգին. գոնե նախնական քննարկումների ժամանակ նման կարծիքներ են հայտնվել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031