Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ «դժվարին ճանապարհ» է անցել Գագիկ Ծառուկյանը. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 07,2014 12:27

Նաիրա Զոհրաբյանը իրեն բնորոշ հուզաթաթավ ոճով ու ոգով երեկ հայտարարեց. «Միայն թշնամին կարող է սեփական ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես վարվում է այս իշխանությունը, միայն թշնամին կարող է ժողովրդին ինքնասպանության հասնող տոկոսների տակ դնել այնպես, որ մարդը, իր ողջ ունեցվածքը թողնելով, կա՛մ արտագաղթի, կա՛մ էլ ինքնասպանություն գործի»:

Այսպես ահա՝ «Բարգավաճի» առանցքային գործիչներից մեկը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի թշնամին է: Շատ որոշակի ու պարզ հայտարարեց:

Ճիշտ է, այստեղ հարց է ծագում, թե ե՞րբ իշխանությունը, ըստ Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների, թշնամացավ: Պետք է ենթադրել, որ այդ թշնամացումը բոլորովին վերջերս է եղել, քանզի նույն այդ Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ մյուս «բարգավաճները» միանգամայն առոք-փառոք, կարելի է ասել, այդ «թշնամի-իշխանության» հետ սերտորեն աշխատում էին, նախարարական պորտֆելներ էին տալիս-առնում, անգամ պարտադիր կարգով դիմավորում ու ճանապարհում էին, ըստ իրենց՝ «Հայաստանի թշնամի» իշխանություններին:

Ի դեպ, թշնամիների մասին: Նաիրա Զոհրաբյանի պատմելով, ստրասբուրգներում իրենք շփվում են Հայաստանի թշնամիների (այս դեպքում, պետք է ենթադրել՝ ադրբեջանցի կամ թուրք պատվիրակների) հետ, իսկ նրանք էլ «մերոնց» խելք են սովորեցնում, թե որքան վատն են Հայաստանի իշխանությունները: «Անգամ մեր թշնամիներն են ասում՝ արդյոք սա չէ՞ ձեր իշխանությունը, որը ամեն ինչ անում է, որ ձեր երկրի ժողովուրդը արտագաղթի: Հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես տոկոսի տակ մնացած ժողովուրդ»,- երեկ հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

… Վանաձորում հնչած ելույթներից հետաքրքիր էին բժիշկ, ՀԱԿ վարչության անդամ Վահան Վարդապետյանի ձեւակերպումները, որ նա ուղղեց «էշի ականջում քնած» իր համաքաղաքացիներին. «Այլեւս անտանելի է անազատության բեռը: Ուրեմն բռնենք ու կատաղենք ու հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակը լցնենք, պատմական բախտորոշ հնարավորություն է լինելու եւ հզոր հարթակ. Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան՝ նշանակում է այս հարթակում միտքն է, գաղափարը, ծրագիրը, կոնսոլիդացիայի ճարտարապետը, Գագիկ Ծառուկյան՝ ամենադժվարին ճանապարհ անցած ու ապացուցած, որ միակ նպատակը ժողովրդին ծառայելն է»:

Բռնել-կատաղելը դեռ մի կողմ: Կատաղած ինչ-որ բան անելը, առհասարակ մի տեսակ չի գայթակղում: Նույնիսկ եթե բժշկությամբ ես զբաղվում, կատաղելը լավ բան չէ: Բայց դա, ենթադրենք, ֆոլկլոր է, պատկերավոր խոսք:

Սակայն հետաքրքիր է, թե այդ ի՞նչ «դժվարին ճանապարհ» է անցել Գագիկ Ծառուկյանը:

Թեպետ նույն հռետորի մեկ այլ արտահայտությանը, թեկուզ մասամբ, կարելի է համաձայնել. «Աննորմալ վիճակ է մեր երկրում: Ֆալշ է ամեն ինչ՝ կեղծ տնտեսական ցուցանիշներ, սոցիոլոգիա, մարդահամարի անհասկանալի տվյալներ…»:
Այո, «ֆալշ է ամեն ինչ», մասնավորապես նաեւ «ֆալշ ընդդիմություն» էլ կա՝ ֆալշ դեմոկրատներով հանդերձ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    “Հայոց Աշխարհը” ապականում է իր իսկ անունը, քանի որ գոնե լրատվամիջոցին հարիր չէ նման անթաքույց ձևով պաշտպանել այսօրվա իշխանություններին. եթե դուք ընդդիմությանն էլ եք փոնվում, ուրեմն լիովին արժանի եք այսպիսի իշխանություններ ունենալուն. ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, այո, այսօր այն ուժերն են, որոնք երկար թմբիրից հետո այսօր կրկին աննախադեպ ժողովրդի ալիք են բարձրացնելու Հայաստանում, որքան էլ դա ծանր լինի ընդունել “հայոց Աշխարհի” համար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031