Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Հայաստանում չկա այն ընդդիմադիր ուժը, որը թույլ կտա Մայդանի ծնունդը». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 07,2014 12:09

Առաջիկա հանրահավաքի՝ Մայդանի վերածվելու հնարավորության մասին է խոսում վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

– Նախ ասեմ, որ Հայաստանի ընդդիմությունը կցված չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին, որ փորձեն ուղղորդել ու Հայաստանում Մայդան ստեղծել։ Ուկրաինայի փորձը հենց ամերիկյան գործելաոճի շատ վառ օրինակ է։ Հայաստանում, բարեբախտաբար, շատ լավ են հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ուժային այս կամ այն բևեռի ազդեցությունը ներքաղաքական գործընթացներում։ Մենք դա տեսել ենք նաև Մարտի 1-ին։
Արևմուտքը սովորաբար աշխատում է իշխանությունների հետ։ Եվ եթե առանձին քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով նա կարողանում է ստեղծել դժգոհության փոքր օջախներ, ապա չի նշանակում, թե ԱՄՆ-ը և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կարող են այստեղ ուղղորդել ընդդիմադիր ուժերին։

Ավելին, Հայաստանում չկա այն ընդդիմադիր ուժը, որը թույլ կտա Մայդանի ծնունդը։ Մենք շատ լավ ենք հասկանում, որ Մայդանը կարող է դառնալ մեր երկրի ոչնչացման սկիզբը։ Այդ իսկ պատճառով մենք մինչև հիմա զերծ ենք մնացել որևէ կողմի աջակցությունը վայելելուց։
Մեր գործողություններն էլ լիակատար հաջողությամբ չեն պսակվել, քանի որ չենք հենվել արտաքին ուժերի վրա։ Մեր միակ ռեսուրսը և հենարանը Հայաստանի ժողովուրդն է, որի խնդիրներն այսօր օրակարգում են, և որի աջակցությամբ մենք փորձելու ենք մեր երկրում վերականգնել սահմանադրական կարգը։

Բացառում եմ, որ Հայաստանում կարող է լինել Մայդան։ Առավել ևս՝ երբ փորձում են հղում անել առաջիկա հանրահավաքին։ Որևէ արտաքին ազդեցություն այստեղ չի կարող լինել։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Մայդանը հեղափոխություն էր սովորական. ու նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի ասում են, թե «մայդան չպետք է թույլ տալ», կամ չեն հասկանում ինչից են խոսում, կամ հասկանում են, ու դեմագոգիայով են զբաղված:

    Հիմա Լյուդմիլա Սարգսյանն ասում է. «Մենք շատ լավ ենք հասկանում, որ Մայդանը կարող է դառնալ մեր երկրի ոչնչացման սկիզբը։»: Դու նախ ասա, թե ինչի հիմքի վրա է կառուցած քո երկիրը, որ հետո էլ մայդանը երկիր ոչնչացնի: Պատասխանել չի կարող ամենայն հավանականությամբ, բայց որպես «փաստարկ» կասի. «Ուկրաինական սցենար չենք կարող թույլ տալ»: Նորից հարցնենք` իսկ նիգերիական, կոնգոական, սոմալիական կամ շվեյցարական, հունգարական, կատալոնական սցենար կարո՞ղ եք թույլ տալ: Ասում եմ ձեզ, դեմագոգիայով են զբաղված:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031