Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն իր դեմքով չի ներկայանում աշխարհին». Լարիսա Ալավերդյան

Հոկտեմբեր 07,2014 12:03

Մարդու իրավունքների 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Հայաստանը, որն արդեն 14 տարի ԵԽԽՎ-ի անդամ պետություն է, պետք է ունենար իր համակիրներն ու դաշնակիցները:

«Արժե մեկ-մեկ հիշեցնել, որ Հայաստանի պատվիրակությունը պետք է լիներ ավելի փորձառու, ունենայինք մեր համակիրները, դաշնակիցները»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց տիկին Ալավերդյանը:

Նրա խոսքով, հայկական պատվիրակության դիվանագիտական միտքը եւ ուժերն աշխատում են հատվածային. «Այն ժամանակ են արձագանքում, երբ հարցը վերաբերում է բուն Արցախին կամ Հայաստանին, այնինչ գնահատվում է այն պատվիրակությունը, որն, ընդհանուր առմամբ, երևելի դեր է խաղում մեր տարածաշրջանին վերաբերող ու ընդհանրապես կարեւոր հարցերի արձագանքման ժամանակ»:

Նրա գնահատմամբ, հայկական պատվիրակության նախաձեռնողականությամբ աչքի չընկնելը պատվիրակության թերությունն է. «Միայն զայրանում ենք, զարմանում, թե ինչպիսի անբարոյական կեցվածք ունեն ԵԽԽՎ պատվիրակների մեծ մասը: ԵԽԽՎ-ն տարիներ շարունակ հստակ ղեկավարվում է տնտեսական ու աշխարհաքաղաքական պարզ արտահայտված շահերով եւ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն գաղափարները որպես շղարշ են օգտագործում:

Հայաստանի շահերը կարելի է համաձայնեցնել աշխարհաքաղաքական շահերի հետ, պետք է գտնել այն դաշնակիցներին, որոնք իրապես կտեսնեն, որ Հայաստանը անճար վիճակում չէ եւ չտեսնեն՝ Հայաստանն իր դեմքով կրկին հանդես չեկավ: Որովհետեւ Հայաստանը կամ հլու հնազանդ կամ ռուսական քաղաքականությանը հետեւող դեմքով է հանդես գալիս»:

Նրա խոսքով Մաքսային միությանը կամ եվրասիական միությանը անդամակցելը միայն Հայաստանին չէ, որ պետք է, եւ Հայաստանը պետք է կարողանա իր պետք լինելն օգտագործել. «Այնպես չէ, որ միայն մեզ է պետք այդ միությունների անդամակցությունը, մենք էլ ենք պետք, բայց չենք կարողանում մեր պետք լինելը օգտագործել: Եթե չենք կարողանում օգտագործել մեր առանձնահատուկ դերակատարությունը, մշտապես հայտնվելու ենք ոչ շահեկան վիճակում»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանմամբ զեկույցին՝տիկին Ալավերդյանն ասաց այն եվրոպական ճգնաժամի մասին է խոսում. «Մինչեւ հիմա Ադրբեջանն էր քննադատվում, երկրի ներսում բռնությունների ալիքի համար ու փոխարենը խոսել Ադրբեջանի բռնությունների մասին, խոսվում է Ղարաբաղի մասին: Այդ զեկույցը ծանրակշիռ փաստարկ է, որ ասենք, որ Ղարաբաղում չկան լուրջ հետազոտություններ, ինչպես եք ասում, որ բռնության սրացում կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031