Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր եւ միջին բիզնեսին մինչեւ փետրվար չեն անհանգստացնի

Հոկտեմբեր 07,2014 12:00

Երեկ վարչապետի եւ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ՓՄՁ ներկայացուցիչները եկել են փոխհամաձայնության։ Այս մասին այսօր լրագրողների եւ կառավարության շենքի դիմաց հավաքված սակավաթիվ առեւտրականներին տեղեկացրեց երեկ հանդիպմանը ներկա գործարար Սամսոն Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների երեք ներկայացուցիչ հանդիպել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ պահանջելով կասեցնել հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, իսկ վարչապետն էլ առեւտրականներին ուղարկել էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մոտ։

«Առաջնահերթ մեծ բիզնեսը պետք է ապահովի փաստաթղթաշրջանառությունը, որից հետո նոր միայն փոքր բիզնեսը։ Կառավարության կողմից օրենքի փոփոխության առաջարկ կլինի, որի համաձայն մինչեւ փետրվարի մեկը դուրս է գալիս գույքագրման պահանջը, ավելի պարզեցվելու է գույքագրումը, այսինքն` մինչև փետրվար եթե չեն գույքագրում, ապա մեզ անհանգստացնելու ոչ մի օրինական հիմք չկա։ Նաեւ վարչապետի վերադարձից հետո կքննարկվի մեկ կամ 3,5 տոկոս հարկի ընտրովի տարբերակը։ Նաեւ նա, ով կունենա հաշվապահի կարիք, այսինքն` հնարավորություն չի ունենա սեփական հաշվապահ վարձելու, նրանց համար կառավարությունը կապահովի միջոցներ, որպեսզի նրանք ունենան հաշվապահություն»,- այսպես ներկայացրեց Սամսոն Գրիգորյանն այն խնդիրները, որոնք քննարկվել են վարչապետի եւ ֆինանսների նախարարի հետ։

Նրա խոսքով՝ օրենքն ամբողջապես կասեցնել այդպես էլ չկարողացան։ Կառավարությունից բացատրել են, որ երկիրը տնտեսապես զարգանալու համար պետք է անհրաժեշտ փաստաթղթավորում ապահովվի. «Մենք համաձայն ենք մուծել հարկեր միայն նրանից հետո, երբ փոքր եւ միջին բիզնեսը իր ձեռքում ունենա փաստաթղթեր։

էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031