Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. Մաքսակետը պետք է ֆորմալ առումով գոյություն ունենա. «168 ժամ»

Հոկտեմբեր 07,2014 11:57

Հատված Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հարցազրույցից:

– Օրերս Հայաստանում հրապարակվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի տեքստը, և դրանից հստակ երևում է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային սահման է գործելու, թեև հենց ԼՂՀ վարչապետը բացառում է, որ հնարավոր է՝ մաքսակետ տեղադրվի։

– Ներեցեք, բաց եմ թողել. մինչ օրս այն մասին, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև չի կարող մաքսակետ լինել, խոսել է Շարմազանովը, Հովիկ Աբրահամյանը և այլք։ Բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ըստ ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ասոցացումը տարածվում է միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա։ Սա՝ առաջին։
Երկրորդ՝ ցանկացած մարդու համար, որ երբևէ Հայաստանից մեկնել է Ղարաբաղ, հայտնի է, որ սահմանը կա արդեն հիմա և կա վաղուց։ Եվ այնտեղ սահմանին նստած են սահմանապահներ, և եթե այնտեղ հանկարծ նստի մաքսավոր, որն ուղղակի իր մոտ նշումներ կանի, որ ևս մեկ մեքենա անցավ, ապա դրանով սահմանը ո՛չ կհայտնվի, ո՛չ էլ կանհետանա։

– Այսինքն, ըստ Ձեզ՝ մաքսակետն անխուսափելի՞ է։

– Այն պետք է ֆորմալ առումով գոյություն ունենա, և Հայաստանի լիակատար իրավասության ներքո է՝ այդ մաքսակետի գոյությունը դարձնել ֆորմալ։ Եվ հիմա էլ Մոսկվայում մենք տեսնում ենք Ղարաբաղի հայտնի արտադրանքներ, որոնց վրա որպես ծագման երկիր՝ նշված է Հայաստանը։ Վերջ։ Չկա վեճի առարկա։

– Այսինքն՝ այս առումով ոչինչ չի՞ փոխվի։

– Կարծում եմ՝ այո։ Կրկնեմ՝ կարող է այնտեղ որոշակի ֆորմալ գործընթաց սկսվի, բայց Ղարաբաղի ամբողջ արտադրանքի վրա որպես ծագման երկիր՝ նշված է Հայաստանը, այլապես այժմ էլ չէր վաճառվի։ Թթի օղին չէր վաճառվի։ Նայեք «Զվարթնոց» օդանավակայանի «դյութի ֆրին»՝ թթի օղին, դրված է, ծագման երկիրը Հայաստանն է։ Եվ վերջ։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031