Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Ռոբերտ Քոչարյանը դավաճան է (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 07,2014 11:46

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հանրության մեջ ընկալվող հիմնական խնդիրն այսօր եռյակի առաջիկա հանրահավաքն է, գիտակից, մարդկանց մոտ նաեւ մտահոգությունը, թե այդ օրն ինչ կկատարվի: Իսկ ավելի ռազմավարական հայացք ունեցող մարդկանց մոտ Եվրասիական միության հետ կապված խնդիրներն են: Այսօր այդ մասին ԱԻՄ առաջնորդը խոսեց «Տեսակետ» մամուլի ակումբում «Ուր է գնում Հայաստանը: Հայաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրները և ընդդիմադիր ուժերի դիրքորոշումը դրանց շուրջ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայրիկյանի կարծիքով, հանրության սպասելիքներն առաջիկա հանրահավաքից այդքան շատ չեն, քազի առկա խնդիրները մեկ օրում չեն ստեղծվել. «Երեկ քառյակ էր, այսօր եռյակ, նրանցից երկուսը նպաստել են այս իրավիճակին…»: Իր`Պարույր Հայրիկյանի համար մեծագույն խնդիրը արտաքին քաղաքական ռազմավարական որոշումն է`դեպի հետադիմական ՌԴ, թե՞ քաղաքակիրթ Եվրոպա: «Բայց սա էլ ածանցյալ հարց է, քանզի այն չէր լինի, եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական պետություն: Ամենակարեւոր խնդիրն այսօր այդ համակարգի որդեգրումն է, քանզի այդ պարագայում, իրավիճակի տերը կլինեին ողջախոհ քաղաքացիները, ոչ թե պատեհապաշտ չինովնիկները կամ օլիգարխները: Պետերբուրգն էլ գեղեցիկ քաղաք է, բայց մեր քաղաքացիներին հարցրեք, թե որտե՞ղ կցանկանային գնալ հանգստանալու կամ տուն ունենային: Իհարկե`Եվրոպայում»,- ասաց բանախոսը:

Ամենակարեւոր խնդիրը 1991-ի անկախության նկատմամբ քամահրանքն է`կարծում է ԱԻՄ առաջնորդը`հավելելով, որ ՌԴ-ի հետ մենք ուզում ենք լավ լինել, բայց չենք ուզում բռնապետության վասալը լինել, այն էլ կործանվող բռնապետության:

«Ես ողջունել եմ եռյակի գործնականությունը, հայտարարություն ունենք, որն առայժմ չենք հրապարակի, որպեսզի իշխանությունների ջրաղացին ջուր չլցնենք: Բայց այն խուսափողական հայտարարությունը, որ արտաքին քաղաքական հարցերին չենք անդրադառնալու, արդեն իսկ մեկ քայլ նահանջ է»,- ասաց Պարույր Հայրիկյանը հավելելով, որ, նախևառաջ, պետք է դավաճան որակվի այն անձը, որը «Գույք պարտքի դիմաց» գործարքի հեղինակն է, մինչդեռ նա դեռեւս հավակնում է մեծ քաղաքականություն վերադառնալ: Հիշեցնենք, գործարքի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն էր:

Եռյակի, հոկտեմբերի 10-ի հանրահավաքի եւ դրանց ածանցյալ քաղաքական գործընթացների հայրիկյանական որակումները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ըստ երևույթին <> գործարքի կնքելը Ռոբերտ Քոչարյանը մեծ ափսոսանքով է արել:Եթե հնար լիներ, նա այդ <> հաճույքով իր <> կդներ,այսինքը` կսեփականացներ:<> գործարքը հանրապետության նախագահի և իշխող քաղաքական կուսակցության կողմից երկրի տնտեսությունը ղեկավարելու մեջ քաղաքական անգրագիտության դրսեվորման արդյունք է:Տարվելով պետական ունեցվածքի թալանով,չկարողանալով ճիշտ ձևով օգտագործել Խորհրդային Միությունից ժառանգած արդյունաբերական ձեռնարկությունների ընձեռած հնարավորությունները,պետությանը հասցրին ծայրահեղ ծանր վիճակի:Մնում էր ստեղծված վիճակից դուրս գալու համար վաճառել<>:Գուցե չաշխատող հարյուրավոր գործարանների էլ է սպասվում նույնը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031