Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. ԲՀԿ-ն որոշակի սպառնալիքներով կարողանում է իր ցանկացած հարցերը լուծել. «168 ժամ»

Հոկտեմբեր 07,2014 11:37

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԲՀԿ-ի նպատակը պաշտոններ վերցնելն է։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ իրենք պաշտոններ չեն ուզում, ուստի Ա. Ենոքյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքը չի՞ հավատում Գ. Ծառուկյանի հավաստիացումներին։ «Գ. Ծառուկյանն իր համար չի ուզում պաշտոններ, այլ իր բարեկամների համար։ Օրինակ, մարտ թե ապրիլ ամիսն էր՝ էլի հանրահավաքային սպառնալիքի տակ կամ այլ անունով հանրահավաքների միջոցով, փաստորեն, Գագիկ Ծառուկյանը կարողացավ հասնել նրան, որ վարչապետ նշանակվեց իր բարեկամը»,- պատասխանեց Ա. Ենոքյանը։

Հարցին՝ եթե դա է ԲՀԿ-ի նպատակը, ինչո՞ւ կոալիցիա չի կազմում ՀՀԿ-ի հետ՝ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն բազմիցս համագործակցելու կոչեր է արել, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Մի կողմից, իհարկե, ՀՀԿ-ն կհամագործակցի, բայց պաշտոններով կկիսվի՞, թե՞ ոչ, դա հարցական է։ Մյուս կողմից էլ՝ միգուցե ԲՀԿ-ն չի ուզում գնալ դրան, և փորձում է պահել իրեն հաջորդ իշխանության համար, որովհետև այս թեթև ընդդիմադիրի կեցվածքը ժամանակի ընթացքում նա կարող է ավելի խորացնել։ Մենք հիմա տեսնում ենք՝ նա դա խորացնում է իր գործընկեր կուսակցությունների միջոցով (իշխանափոխության կոչեր հնչեցնելով): Մի կողմից՝ չհնչեցնելով այդ կոչերը՝ նա կարողանում է պահպանել իր բիզնեսները, իր ազդեցությունը, մյուս կողմից էլ՝ որոշակի սպառնալիքներով՝ նա կարողանում է իր ցանկացած հարցերը լուծել»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031