Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության փոխնախարար. «Աղբյուրի բացահայտման դեպքեր կան, բայց դրանք ծանրագույն դեպքեր են լինում». «Հրապարակ»

Հոկտեմբեր 07,2014 11:07

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ որպես փոխնախարար ու ՀՀ քաղաքացի, ծանոթ է դատական այն որոշմանը, որով պահանջում են «Հրապարակ» օրաթերթից ու ilur.am կայքից աղբյուր բացահայտել։ Հիշեցնենք, որ խոսքը Գյումրիում տեղի ունեցած միջադեպին է վերաբերում, երբ տեղի ոստիկանապետ Վ. Նադարյանը բռնություն էր գործադրել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր նկատմամբ։ Պարոն Մկրտչյանը, սակայն, ծանոթ չէ փաստերին որպես իրավաբան, հետեւաբար, դժվարանում է որեւէ գնահատական տալ։

– Այդուհանդերձ, այդ դեպքին ծանոթ եք եւ գիտեք, որ լրատվամիջոցից պահանջում են աղբյուր բացահայտել։ Դուք՝ որպես արդարադատության համակարգի պաշտոնյա, ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, որ այսօր Հայաստանում լրատվամիջոցից պահանջում են աղբյուր բացահայտել։

– Աղբյուրի բացահայտման վերաբերյալ կան Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպեր, որոնք տալիս են չափանիշներ։ Միանշանակ պատասխան Ձեր հարցը չունի, որ չի կարող չբացահայտվել աղբյուրը, աղբյուրի բացահայտման դեպքեր կան, բայց դրանք ծանրագույն դեպքեր են լինում, եւ հակառակը, թե ինչ կանոններ, ինչ փաստական հիմքեր կան մինչ այդ աղբյուրի բացահայտման պահանջը ներկայացնելը։

– Ըստ Ձեզ, Հայաստանում մամուլի ազատության խնդիր ունե՞նք, թե՞ ոչ, եւ ինչքանո՞վ է մամուլն ազատ մեզանում։

– Ըստ իս՝ մամուլի ազատությունը Հայաստանում գտնվում է բավարար մակարդակում, մենք ունենք ազատ մամուլ, առանձին դեպքերում վերցրած՝ շատ ավելի ազատ մամուլ, քան անհրաժեշտ է մեր հասարակությանը, համենայնդեպս, մամուլի ազատության ցուցիչի առումով ես չեմ տեսնում որեւէ բացասական ազդեցություն այս փուլում, որ մամուլի ազատությունը կարող է որեւէ ձեւով վտանգված լինել, նաեւ միջազգային գնահատականներն են խոսում այն մասին, որ մեզ մոտ մամուլի ազատությունը գնալով աճում է:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031