Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի դոկտորի աստիճանը՝ շնորհվել է Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի կողմից. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 07,2014 10:54

ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժեք ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանը՝ շնորհված (ի դեպ, կեղծիքներով) Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի կողմից, որը հասարակական կազմակերպություն է: «Ես չգիտեմ։ Ես պատասխանատու եմ միայն իմ ղեկավարած հիմնարկի, պետական կառույցի՝ ԲՈՀ-ի համար։ Ես չգիտեմ դա ինչ կառույց է: Հասարակական կազմակերպությունների հետ մենք կապ չունենք, մենք միայն կապ անենք մեր հրամանով հաստատված մասնագիտական խորհուրդների հետ»,- պատասխանեց Լիլիթ Արզումանյանը։

ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն էլ նկատեց, որ եթե անձը գիտական աստիճան կամ կոչում ստացել է արտերկրում, ապա այն պետք է ներկայացվի ԲՈՀ՝ ճանաչման։ Սյունիքի մարզպետ, փիլիսոփայության դոկտոր Սուրիկ Խաչատրյանի դեպքում նման բան չի եղել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հա, կլինի, ստից բան է, ինտերնետային տարբերակ էլ ունի, բիզնես է, հայոց սունկ բուհերի նման:Սերժախպերն էլ է, նախարարներ էլ են կապի ու հերթի մեջ, եթե դեռ չեն ստա ել իհարկե: Հայկական թղթասիրության արդյունք է:Այնպես որ թեթև տարեք, Այնշտայն չի, թուղթ սիրող հայ փրփուր է:Ցանկացողը կարող է մոտենալ հայոց ակադեմիային և …Թեթև բիզնես է, թեթև տարեք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031