ԲՀԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է, որ ոչ թե օրակարգում իշխանափոխությունը ձեւավորելու ժամանակն է, այլ՝ ամրագրելու։ «Ընդդիմադիր թե ոչ ընդդիմադիր կողմից արդեն «իշխանափոխություն» բառի գործածումը զարմանալի չէ, մտածում եմ, որ իշխանություններն էլ լավ են աշխատում, որ այն տեղի ունենա, բոլոր նպաստավոր պայմանները ստեղծում են իշխանափոխության համար»։
Իսկ ե՞րբ պիտի Ծառուկյանը դրա մասին հայտարարի, Բոստանջյանը դժվարացավ պատասխանել։ «Իշխանափոխությունը բարդ երեւույթ է, այն պահանջում է վարքագծի որոշակի ճկունություն, եւ ես էլ եմ ուզում հասկանալ, թե ինչի վերջնական հստակ որոշում չկա, զգուշավորություն եմ ես տեսնում»։ Ծառուկյանի բիզնեսնե՞րն են զգուշավորության պատճառը՝ հարցրինք տնտեսագետին։ «Չէ, որովհետեւ իշխանափոխությունը հղի է անդառնալի հետեւանքներով, ինչն էլ ենթադրում է զգուշավորություն»։
Իսկ կարելի՞ է զգուշավոր ընդդիմություն լինել։ «Զգուշավոր ընդդիմություն չի լինում։ Լինում է կտրուկ, անվերապահ կամ չի լինում»։ Թե ինչպիսին է ներկայիս շարժումը, ամփոփեց. «Թույլ տվեք՝ չասեմ»:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև