ԱՄՆ-ի Նյու-Ջերսի քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Զինված ուժերի աշխարհի 29-րդ առաջնությունը:
Մասնակից 24 երկրների պայքարում Հայաստանը գրավեց թիմային 3-րդ տեղը՝ ընդամենը մեկ միավոր զիջելով ԱՄՆ-ին: Իսկ հաղթող դարձավ Ուկրաինան:
Մեր հավաքականից մրցագորգ մտան բանակային հինգ ըմբիշներ ու բոլորն էլ բարձրացան պատվո պատվանդան: Իրենց գերազանց դրսեւորեցին Գեւորգ Սահակյանը 66 կգ քաշային կարգ եւ Կարապետ Չալյանը՝ 75 կգ (նկարում), որոնք հաղթելով բոլոր մրցակիցներին՝ նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մեր մյուս երեք ըմբիշները՝ Ռոբերտ Կիրակոսյանը (59 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71) եւ Մաքսիմ Մանուկյանը (85) տուն են վերադառնում բրոնզե մեդալներով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ