Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ իգական սեռի դատապարտվածներին, բացառությամբ մարդասպանների ու կրկնակի դատապարտվածների, ազատ արձակել կալանավայրից

Հոկտեմբեր 07,2014 10:16

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` ի
դեմս նախագահ Գալուստ Սահակյանի

Հարգելի պարոն Սահակյան,
Հարգելի պատգամավորներ

Համոզված եմ, որ Դուք էլ կանանց տոների միամսյակի օրերին, շնորհավորում եք ձեր մայրերին, քույրերին, կանանց տոնը, ծաղիկներ նվիրում և ժպիտ պարգևում: Սակայն գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ, ցավոք սրտի, որոշ հանգամանքների բերումով այդ շնորհավորանքներին չեն արժանանում, քանի որ ճակատագիրը իրենց հանդեպ բարեհաճ չի գտնվել և այսօր նրանք իրենց կյանքն են մաշում կալանավայրում: Ուստի ելնելով այն հանգամանքից, որ մոր դերը ընտանիքում անչափ կարևոր է, քան ընտանիքի այլ անդամներինը, ձեզ եմ ներկայացնում մի առաջարկություն և խնդրում որպեսզի կարծիք հայտնեք միայն համապատասխան քննարկումից հետո:

Առաջարկում եմ իգական սեռի դատապարտված ներկայացուցիչներին, բացառությամբ մարդասպանների ու կրկնակի դատապարտվածների, պետականորեն քրեական ներողամտություն շնորհել, և համապատասխան պայմանագրի հիման վրա ազատ արձակել կալանավայրից: Ընդ որում, պայմանագրում պարտադիր նշել, որ կալանավայրում չանցկացրած այն ժամանակահատվածը, որի համար ներողամտություն է շնորհվել անպայման կգումարվի այն դատարանի որոշման ժամկետին, եթե ներողամտությամբ վաղաժամկետ ազատված անձը վերստին թույլ տա քրեորեն պատժելի արարքը: Ազգանպաստ մեծ գործ կլիներ, որ ոչ այնքան ծանր հանցանք, գուցեև զանցանք կատարած կանանց թույլ տանք ընտանիք վերադառնալ` իրենց ապրելակերպը փոխելու նպատակով:

Վերջապես հարց է ծագում` ի՞նչ է տալիս պետությանը կանանց կալանավայրում պահելը, եթե ոչ կորուստ, չէ՞ որ առանց մայրական խնամքի ու դաստիարակության ոչ մի երեխա հասարակության համար պիտանի մարդ չի դառնում, քանի որ ընտանիքի անդամների, ծնողի կարգավիճակը, հատկապես մոր շատ է ազդում երեխայի դաստիարակության և հետագա կյանքի վրա:

Հարգելի պարոն Սահակյան, հարգելի պատգամավորներ, եկեք ուղղակի չշփոթենք ներողամտությունը համաներման հետ, ինչպես դա արեց արդարադատության նախարարությունը, այլ լիարժեք, ազգային մարդասիրական մոտեցում ցուցաբերեք, օրինակ դառնանք ուրիշ երկրների համար, քննարկեք և առաջիկա մայրության տոների նախաշեմին կյանքի կոչեք այս առաջարկությունը:

Ճիշտ է, ցավոք, այսօր Հայաստանում փոքր- ինչ խառնաշփոթ քաղաքական մթնոլորտ է ստեղծվել, սակայն, կարծում եմ, որ այդ իրավիճակը չպետք է խանգարի, որպեսզի Դուք, որպես Ազգային Ժողովի պատգամավորներ լիարժեք պետական մոտեցում ցուցաբերեք, հավանության արժանացնեք և աջակցեք առաջարկության կիրառմանը:

Էֆրիկ Ավետիսյան-իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031