Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ հստակ դարձավ

Հոկտեմբեր 07,2014 10:10

Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակություն մտավ: Երեկ Վանաձորում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Եռյակն ունի միասնական օրակարգ, եւ այդ օրակարգը իշխանափոխությունն է: «Այս իշխանությունը պետք է հեռանա»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, եւ իր այս հայտարարությունը համաձայնեցրել է իր կուսակցության առաջին դեմքի հետ: Հետեւաբար, դա ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է:

Իսկ դա նշանակում է առնվազն երկու բան: Նախ՝ ոչ իշխանական ուժերի 12 պահանջները այլեւս արդիական չեն: Զավեշտական կլինի օրակարգ կազմել հետեւյալ հերթականությամբ. ա/ ես պահանջում եմ, որ դուք հեռանաք, բ/ ես պահանջում եմ, որ դուք վերացնեք կարմիր գծերը: Առաջին կետի համեմատությամբ «խամրում են» բոլոր մնացած կետերը: Պահանջները պետք է վերաձեւակերպել այսպես. դուք գնացեք, ես կգամ իշխանության, իսկ հետո նոր տալ խոստումներ՝ կվերացնեմ բոլոր կարմիր գծերը, արագաչափերը, բոլորին կազատեմ հարկերից, բանկային տոկոսներից, եւ կանեմ այնպես, որ Հայաստանում ձմռանը ծառերի վրա նարինջներ աճեն:

Երկրորդ հետեւությունը, որը կարելի է անել քաղաքական դաշտի այս հստակեցումից, այն է, որ ինքը՝ «ոչ իշխանական ուժեր» արտահայտությունն այլեւս արդիական չի: Իշխանափոխություն է պահանջում հենց ընդդիմությունը, եւ Հայաստանում նա մշտապես հենց դրանով էլ զբաղված է՝ մոտավորապես 1992 թվականից սկսած:

Իրականում դա ծուղակ է, որի մեջ մշտապես ընկնում են մեր հարգարժան ընդդիմադիրները: Որովհետեւ 12 պահանջները տալիս են մանեւրելու, բանակցելու, ինչ-որ բանի իրականում հասնելու հնարավորություն: Մաքսիմալիստական պահանջը նշանակում է՝ կամ ես եմ քեզ ոչնչացնելու, կամ դու ինձ՝ խաղ զրոյական արդյունքով: Դա մարդկային եւ նյութական ռեսուրսների անիմաստ վատնում է, որը սովորաբար ավարտվում է հիասթափությամբ:

…Երբ 1990 թվականին խորհրդարանում քննարկվում էր Անկախության հռչակագիրը, Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր, որ այդ փաստաթղթում հիշատակում լինի ցեղասպանության մասին: Բազմաթիվ պատգամավորներ, հիմնականում՝ կոմունիստներ, ելույթ էին ունենում պոպուլիստական, «ազգային-ազատագրական» ճառերով: (Ի վերջո ընդունվեց բավականին մանվածապատ ձեւակերպում՝ «համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման» մասին, ինչը բանական փոխզիջում էր): Պետության լիդերը որպես փաստարկ բերում էր հենց մանեւրելու հնարավորությունը: Քաղաքական մտածողության դպրոց է, որը, ցավոք սրտի, իր զարգացումը չգտավ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. david says:

    Քաղաքական դպրոց կա*ր, զարգացում չկա*ր:Չէ, Լևոնը ուրիշ դպրոցում մի որոշ ժամանակ ազատ ունկընդիր է եղել ընդամենը և բնատուր վերլուծական մտքով եզրահանգումներ արել:Ընդամենը:Խաշնարածների մասին դե անիմաստ է խոսել:

  2. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, հետեվյալ մեկնաբանությունը ձեր նախորդ խմբագրականում էի մեջբերել,սակայն կարծում եմ Ձեր այս խմբագրականին ավելի հարմար կլիներ… կարծում եմ իրադարձությունները Ռուսաստանում սկսում են հիշեցնել 90 ականների սկիզբը եվ լավ կլիներ գոնե այս անգամ վերջապես մարդիկ շատ ուշադիր լինեին եվ պատեհապաշտներին շուտ վնասազերծեն…
    Ինչքան հասկանում եմ «հարգելի» Վլադիմիր Վլադիմիրովիչին երկար ժամանակ չի մնացել կառավարելու…այդ մասին է վկայում նաեվ այն որ «եռյակը» թերեվս ՀՈՏԸ առել է եվ միայն այդպես կարելի բացատրել թե ինչու «փողի տոպրակ» Գագիկ Ծառուկյանին համոզել են Հոկտեմբերի 10 ի «ավանտյուրաին» մասնակցելուն… Խորհուրդ կտամ կարդալ Ռեմչուկովի «Էխո Մոսկվաին» տված հարցազրույցը https://www.ng.ru/politics/2014-10-06/100_echo061014.html Կարծես Ռուսաստանի ինտելեկտուալները վերջապես հասկացել են թե ուր է տանում իրէնց «իմպերատորը» , իսկ ձեզ պարոն Հայկ խորհուրդ կտամ ազատվել ձեր հավաքած ռուբլիներից ինչքան կարող եք շուտ…թե չէ թշվառ ծերությունը առջեվում է…

    • Hayk says:

      Գալուստ, ռուսաստանցիներին վաղուց չի հետաքրքրում ռուբլու կուրսը: Սրանք վստահում են իրենց իշխանություններին, ամեն օր զբաղված են օգտակար ու գեղեցիկ միջոցառումներով, ազգովի թելադրություն են գրում, ազգովի գիրք են կարդում, ու, հավատա, ամեն ինչ անում են շատ կազմակերպված: Համ էլ էդ քո ձեւակերպմամբ «սոված» Ռուսաստանից միլլիարդավոր օգնություն է գնում Հայաստան,Վրաստան, Ադրբեջան, ՈՒկրաինա, Մոլդովա, Միջինասիական երկրներ, ինչը, համաձայնի, դուք չեք անում, ոչ էլ մյուս երկրներում ապրող հայերն են կարողանում անել: Ինչու դուք էլ չեք ուղարկում գոնե մեր ուղարկածի կեսի չափ:

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Հայկ, մոռացել ես ավելացնել մեր փոքր տարիների երգերից… « այս ուրախ կյանքը մեզ, տվել մեր սիրելի Ստալինը…» դու քո կերպարով շատ հիշեցնում ես Գալուստ Սահակյանին…թերեվս նույն մտահորիզոնով, կարծում եմ կհպարտանաս որ նման կարկառուն պետական գործչի հետ եմ համեմատել…

        • Գալուստ Ենոքյան says:

          Պարոն Հայկ, կուզեի ավելացնել որ խորհրդային տարիներին ինձ էլ ռուբլու կուրսը չէր հտաքրքրոում, կյանքը ուրախ էր, ապրուստ ձրի… երկրի նավթադոլլարներից ինձ հարյուր տաս ռուբլի վճարում էին որպես ավագ լաբորանտ մի գիտական հիմնարկում, թոշակս ապահով էր…էս կապիտալի աշխարհում…մրցակցությունը շատ մեծ է …իմ դսընկերների մեծ մասը արդեն թոշակի են Հայրենիքում…մի 50 դոլլար ապահով ստանում էն…դե մի դասընկերս էլ էլի Ռուսաստանի նավթադոլլարներից Մոսկվայում 300 դոլլար թոշակ է ստանում, Մոսկվայի համալսարանի պրոֆեսսոր է …միշտ մի 3 տեղ է աշխատել , 13 տարեկանից սկսած մինչեվ հիմա…իսկ ես «արեվմուտքի» կապիտալի աշխարհում, ոչ մեկը նավթադոլլարներից առանց աշխատելու ռչինչ չի տա , եթե նույնիսկ կապիտալիստական կուսակցության հին անդամ ես եղել…համա մեր մեջ մնա, բամբասում են թե էս տարի ..«Ռուսաստանից միլլիարդավոր օգնություն է գնում Հայաստան,Վրաստան, Ադրբեջան, ՈՒկրաինա, Մոլդովա, Միջինասիական երկրներ» կրճատվել է…երեվի առատաձեռն պարոն Հայկը իր խնայողություններից «դաբավիտ» կանի, ինչ կա որ էդ ռուբլու կուրսը մեզ ինչ…մենք գոլոդոմոր տեսած մարդիկ ենք…կարեվորը որ գիրք ենք կարդում…

    • Հրանտ Պապիկյան says:

      Գալուստ ջան, չգիտեմ ինչ կապ ունեն ՛՛հրաշալի՛՛ քառյակները կամ ծիծաղելի եռյակները Պուտինի հետ, բայց օգտվելով առիթից՝ սրտանց շնորհավորում եմ վերջինիս ծննդյան օրը և մաղթում երկար տարիների կյանք: Քանի Վովա քեռին կա, Դուք ներշնչանքի պակաս չեք զգա))))))) դհա ինչե՜ր բիդի ըլլա….

      • Գալուստ Ենոքյան says:

        Ի սրտե ուզում եմ շնորհավորել պարոն Հրանտ քեզ, քո հերոսի ծննդյան օրվա առթիվ, կուզեի ասել որ ես պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչի ծնունդը ամենաքիչն է կյանքում հետաքրքրում, այ ամսու 9 ին մենք նշում ենք մեր հերոսի, Ջոն Լենոնի ծննդյան օրը, նրա աստղը Հոլիվուդում իմ տնից շատ մոտիկ է, այտեղ միշտ հավաքվում են հոգով ինձ մոտիկ մարդիկ…ինչ վերաբերում է քառյակներին…ես որեվե մեկին վիրավորելու նպատակ չունեմ, պարզապես պարոն Հայկի «Սրանք վստահում են իրենց իշխանություններին, ամեն օր զբաղված են օգտակար ու գեղեցիկ միջոցառումներով…» իմ հեռավոր մակության ենթագիտակցական ասոցիացիա առջացրին…չէ որ …մենք, ձեզ թշնամի, եղեռնից մազապուրծ եղած «ազգությամբ» ախպար հայերս, այնքան դժվարություններ «գլլեցինք» ձեր «ԴԵՂԱՑԻ» ԿԳԲ ականներից…

  3. alexander says:

    Խաղի զրոյական արդյունքի մասին: Բայց չէ՟ որ ցանկացած իշխանափոխություն /առնվազն հետխորհրդային երկրում/ լինի դա նախագահի ընտրություն, թե խորհրադարանում բացարձակ մեծամասնության ստեղծում, հենց զրոյական արդյունքով խաղ է` մեկը ստանում է ամեն ինչ, մյուսը` ոչինչ;

  4. Կարեն says:

    Եթե Ծառուկյանը իսկապես հեղաշրջում է նախապատրաստում’ ապա նրան պատկանող ձեռնարկություններում աոաջիկա օրերին պետք է ստուգումներ սկսվի, վարքաբեկող նյութեր հրապարակվեն եւ այլն: Կամ էր Մոսկվան պարտադրել է Սարգսյանին հրաժարվել չալաղաջ պաշտոնից: Չնայած ամենահավանական տարբերակը մնում է մասսայական աղոթքը եւ դրան հաջորդող հիասթափությունը:

  5. Narek says:

    2012-ի խորհրդարանականից առաջ էր (ու տրամաբանական է այդ ժամանակը), որ թեման շունչ առաv` հիմա կամաց-կամաց հանրապետականը բարգավաճով կփոխեն, էն մի տեղից դուրս կգան, կգնան մյուսը: Այն ժամանակ էլ տեսական պատասխան եղավ հարցին, թե երբ բհկ-ն կարող է քաղաքականությամբ զբաղվել, ոչ թե ձև-ով. «Երբ Ծառուկյանը խզի կապերը բհկ-ի հետ, կուսակցությունը զիջի կուսակցությունը պահող ինտելեկտուալ-քաղաքական հատվածին»:

    Մի երկու օր առաջ Օսլոն հրաժարվեց 2022 օլիմպիական խաղերի հյուրընկալման մրցույթից, օլիմպիական կոմիտեն մամուլին մեղադրեց խնդիրը ժողովրդին թյուր ներկայացնելու համար… մամուլը դա է, ոչ թե 78-րդ տեղը: Ես ուրախ կլինեի, եթե «եռյակը» մամուլին մեղադրեր «գործընթացը խափանելու համար»: Ի դեպ նորվեգական ֆոնին Ա. Աբրահամյանը կարող է վերանայել իր խմբագրականը մամուլի թեմայով:

  6. Արման says:

    Իհարկե, 12 կետանոց պահանջը, ճիշտ եք նշում, բանակցելու կամ մանևրի տեղ է թողնում, սակայն քաղաքականությունը ինտերպրետացիոն երևույթ է, և այդ առումով մեկնաբանվում է իբրև քաղաքականության սուբյեկտների շահերի իրացման կատեգորիա՝ հանրային աջակցության բազայով: Այսինքն, նման օրակարգով ընդդիմությունը գնում է սեփական շահերի իրականացմանը:

    Հարկ է նշել, սակայն, որ այդ շահերի իրացումը միայն քաղաքական ուժերի մշակած ռազմավարությամբ չի իրականանում, այստեղ կարևոր է հանրային պահանջմունքը և այդ պահանջմունքի իրացման իրական շահագրգռվածության արտահայտումը, որը կլինի տեսանելի և ընդունելի այդ հանրության կողմից: Այստեղ պետք է քաղաքական շահն ունենա երկակի խաչաձևում՝ հանրային պահանջմունք և քաղաքական ուժի նպատակ՝ իբրև այս երկուսի սուբյեկտայնություն: Այլապես, միայն մանևրային օրակարգով, կստացվի, որ քաղաքական ուժը հանրության ռեսուրսով (դժգոհություններ, աջակցություններ) մտնում է բանակցությունների մեջ իր համար որոշակի ազդեցության դաշտի ձևավորման համար՝ իրականում չտանելով այնպիսի փոփոխության, որի համար հանրությունը վստահում է ընդդիմությանը:

    Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի հասարակության քաղաքական կուլտուրան, որի մոտ միտինգային գործընթացը ձևավորել է իշխանափոխության պատկերացում ու ընկալում, այն դարձել է քաղաքական նորմ: Իսկ հայտնի է, որ միտինգային զանգվածը հենց ամենառադիկալ փոփոխությունների կողմնակիցն է: Այդ դեպքում չպետք է ընտրվեր միտինգային մարտավարությունը և պետք էր գնալ խորհրդարանական և լոկալ քաղաքական ակցիաների ճանապարհով:

  7. Hayk says:

    Եռյակը խայտառակ պարտվելու է: Ինչու? Որովհետեւ ժողովուրդն իրենց բացարձակ չի վստահում:Իսկ ինչու չի վստահում? որովհետեւ էս բոլոր տարիներին, բացի թութակի նման «իշխանափոխություն» կրկնելուց,անիմաստ ճղճղալուց, ոչ մի խելացի բան չարեցին, մի հատ օգտակար նախաձեռնությամբ հանդես չեկան: Իսկ ինչու չարեցին?- շատ պարզ պատճառով – պոտենցիալ չունեն (խելքները չի հերիքում): Հաջորդ խորհրդարանական ընտրություններին սրանց այլեւս չեն ընտրի: Կլինի նոր, խելացի ընդդիմություն որը, կզբաղվի քաղաքական գործունեությամբ, ոչ թե պատերի տակ բամբասելով: Մեզ շոուներ պետք չեն: Մեզ խաղաղ կյանք է պետք: Ոմանց հանգիստ չի տալիս, որ Հայաստանում արյուն չի թափվում:

  8. Գալուստ Ենոքյան says:

    Կարծում եմ բացի քաղաքական կարգի խնդիրներից ավելի կարեվորը «ընդդիմությունը» պիտի ներկայացնի պարզ, խելամիտ ,հասկանալի տնտեսական զարգացման ծրագիր, որը կհամապատասխանի ժամաննակակկից շուկայական, մրցակացային տնտեսական օրենքներին, որը ցավոք չկար 90 ականներին…Խորհրդային միության կործանումը ավելի հետեվանք էր տնտեսաձեվի անախրոնիզմի, եվ երբ նավթի գինը գահավիժեց, դիկտատուրան այլեվս ոչինչ չէր կարող անել…հիմա էլ նույնի կրկնությունն է…Ռուսաստանի տնտեսաձեվը նույն խորհրդայինի տարբերակն է եվ նորից փակուղի է մտել…դե Հայաստանը նույնիսկ կարծում եմ ոչ տնտեսաձեվ ունի ոչ նավթ…Հարկավոր է «եռյակից» պահանջել հտակ տնտեսական ծրագիր, անկախ Ռուսական ծրագրերից…ապա թե ոչ նորից Գալուստ Սահակյնները կգան ՎԼԱՍՏԻ…

  9. Hayk says:

    Եվրասիական միությանը միանալուց հետո, բոլոր օլիգարխները ստիպված են լինելու ստվերից դուրս գալ, հանքարդյունաբերողները պետք է 30% հարկ վճարեն պետությանը, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք է ստանալու ազատ ու ազնիվ բիզնես անելու ամբողջ տարածքում, իսկ այս ամենը ԽՓԵԼՈՒ է իրենց գրպանին: Դե հիմա պատկերացրեք, թե ինչու են էսպես խառնվել: Միամիտ ու խեղճ մարդկանց էլ համոզում են, թե իբր նրանց մասին են մտածում: Սրանք պատրաստ են ամեն տեսակի դավաճանության, հանուն իրենց գրպանի:

    • AP says:

      Hayk դուք իսկապես միամիտ եք,թե քնելուց առաջ գունավոր ակնոցներ եք հագնում??Ինչ կապ ունի եվրասիական միությունը կոռուպցիաի վերացման (կամ ԱՊԱՍՏՎԵՐԱՑՄԱՆ)հետ!?Իսկ էն,որ մեր տարածաշրջանը հետագա մի քանի տարին ՇԱՏ ՈՒ ՇԱՏ թե թեժ ա լինելու,էդ արդեն կասկած չի հարուցում։(ԱՆԴՐԿՈՎԿԱՍ;ՄԻՋԻՆ ԱՍԻԱ;ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱ)։Մեզ՝հայերիս շատ փող ու ռեսուրսներ են(հիմնականում մարդկաին) հարկավոր դիմակայելու համար։Էն ինչ որ կատարվում ա (ԱՄՆ+ԵՄ ԸՆԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ)հլը դեռ նախերգանքն ա։

  10. Կարո Մելիքյան says:

    Նախ «ծուղակի» մասին.,ոչ թե ընդդիմության համար,այլ ամբողջ ժողովրդի եւ երկրի համար։
    Երկրորդը.-«մանեւրելու տարբերակ», ում՞ հետ մանեւրես, եթե հհկ-ական խմբ.նորաթուխ ղեկավար Վահրամ բաղդասարյանը, խոհրդարանի նիստի ժամանակ,ոչ իշխանական ուժերին զգուշացնում էր ՝պնդաճակատություն չանել եւ իրենք խորհուրդների կարիք չունեն (հավանաբար այդ 12 կետերը նկատի ուներ) միեւնունն է,ոչինչ չի ստացվի։ Այսինքը, մանեւրել՝սկսած 92-թվից,կամ 5 տարին մեկ հինգ տարի։
    Իսկ մնացած, ավելի ռադիկալ գործողությունների պատասխանը՝ մարտի 1-երն էն։
    Պ. Ա.Աբրահամյան. այս տարբերակներից ոչ մեկն էլ չաշխատեց եւ պարտվողը ողջ ժողովուրդն է եւ երկիրը,եթե ունե՞ք այլ տարբերակ,ապա կանկնդրենք մեծ հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ։
    Hayk-ին….խաղաղ կյանքը լինում է միայն գերեզմաններում…մնացած ենթամտքերին չարժե նույնիսկ անդրադառնալ։
    Գ.Ենոքյանին.-իսկ իշխանությունը տնտեսական ծրագիր նեերկայացնելու իրավունքից,կամ հնարավորությունից զրկված է,՞որ նրանցից չեք պահանջում։

  11. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Կարո, իսկ ում նկատի ունեք իշխանություն ասելով, խնդրում եմ ճշտեք: Ինչ որ ունենք Հայաստանում ավելի նման է իշխանություն խաղալու, ձեվացնելու…կիսագրագետ մարդիկ սկսած Նախագահից ու ԱԺ նախագահից ու պատգամավորներից…երկիրը ինքնահոսի պես առաջ է գնում…Նախագահը տուրիտի ու «հարկահավաքի» կարգավիճակում է…ամեն ինչ նույնն է ինչ որ Բրեժնեվի ժամանակներում, եթե այն ժամանակ նավթ կար ու Սախարովների ստեղծած ատոմաին բոմբը, այսօր Հայաստանում տրանսֆերտներն են ու Ներքին գործերի Նախարարը (կներեք ազգանունը մտիս չեկավ)…

  12. Կարո Մելիքյան says:

    Հ. Գալուստ. վարչախումբը փակի տակ է պահում պետական,որեւե համակարգում ընդդիմության ներկայացուցիչների մուտքը,առավել եւս վերահսկողական, իսկ պետ.վիճ.վարչության տնտեսական հաշվետվությունները վստահություն չեն վայելում։ Օրինակ՝բնակչության առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքների գների անընդատ աճի,որը մեր աչքի առաջ է կատարվում՝նրանք ներկայացնում էն,ինչ որ 0 -ից շատ-շատ 1-տոկոսի տեսքով։ Ասածս այն է,որ ընդդիմությունը զրկված է լիարժեք տեղեկատվությունից,այդ պայմաններում,որեւե տնտ.ծրագիր ներկայացնելը՝պարզապես իրատեսական չէ,այսինքը՝ցանկության եւ հնարավորության համադրումից միայն՝կազմել ծրագիր։
    Հեռանկարային առումով,պարզ է՝ ստուգված եւ իրագործված արեւմտյան երկրների փորձը,հետ ողորմյան՝դա «խարա-կիրի» է մեզ համար…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Կարո, ցավոք իմ գիտելիքները եվ քաղաքականության եվ առավել եվս տնտեսագիտության ասպարեզներում շատ սաղմնային աստճանի վրա են, սակայն կարծում եմ որ պետական իշխանության դերը պիտի շատ սահմանափակ լինի մարդկանց կյանքում, հատկապես Հայաստանի նման երկրներում, երեվի մի երեք , չորս նախարարություններ…սահմանափակ արտոնություններով: Եթե ընտրական սիստեմը գործի եվ ընտրողը վստահ լինի որ իր ձայնը դեր ունի երկրի կյանքում…մնացածը ինքն իրեն տեղը կգտնի…հայերը դարերով ուրիշների երկրներն են ծաղկեցրել…150 տարի առաջ եկել են Ֆրեզնոի անապատները, հիմա ծաղկուն այգիներ ու բերքառատ դաշտեր են, ոչ մի պետական օգնություն չի եղել, նույնիսկ Ռուսաստանի նավթադոլլարներից…Վիլլիամ Սարոյան, Դոքմեջիան են սվել…
      Պետության պարտավորությունը պիտի լինի օրենսդրական ձեվով ապահովել հակամոնոպոլիստական, իրական մրակցային տնտեսական հարաբերությունները…արտաքին քաղաքականությունը,հարկեր հավաքելը, երկրի պաշտպանությունը իսկ ներքին գործերի նախարարությունը կենթարկվի թերեվս օմբուդսմենին…շատ կուզեի որ օրինակ վերցնեին Սկանդինավիան քաղաքական-տնտեսական ձեվից…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031