Այսօր Աշոցքի շրջանի Թավշուտ գյուղի 90-ամյակն ու Հայոց Ցեղասպանության 100-ամյակը նշելիս, գյուղացիները հերթով մեզ ներկայացնում էին , թե ինչպես են պատմական հայրենիքից տեղահանվել իրենց նախնիները: Վերջիններս նաև պատմում էին իրենց պապերի դաժան հիշողությունը` կապված թուրքերի կողմից իրականացրած կոտորածների հետ: Գյուղի բնակիչներից մեկը`Մհեր Մինասյանը , պատմեց, որ իր պապը` Գրիգոր Մինասյանը, պատմական հայրենիքի Ալաշկերտ տեղանքից գաղթելիս իր հետ բերել է քթոցով մեղու:
«Էդ մեղուի տեսակը մինչև հիմա մոտս է, ես պահում եմ որպես մասունք իմ պապից: Էդ գաղթի ճամփից մնացել է մենակ էս մեղրը` որպես հուշ: Աշխատելով, ստեղծելով, արարելով էս հողի վրա` մեծացնում ենք և Մհերներ, և Դավիթներ, և երկրապահներ, մենք ձիգ ապրելու ենք մեր հող ու ջրով»: Նա նաև հավելեց, որ իր մեղրը 830 ծաղիկից է ստացված, այն էկոլոգիապես մաքուր է, քանի որ իրենք գտնվում են ալպիական գոտում:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ