Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Եռյակի վերջնական օրակարգի մասին դեռ վաղ է խոսել»

Հոկտեմբեր 06,2014 22:03

«Այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի եւ այս իշխանությունը պիտի հեռանա: Սա է մեր միասնական օրակարգը»,- այսօր Վանաձորում, եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ  «Ժառանգություն» հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը եւ արձագանքելով դիտարկմանը, որ հոկտեմբերի 10-ին հարթակում գերիշխելու է «Սերժիկ, հեռացիրը», «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ եռյակի ուժերի միասնական օրակարգն ուրվագծվելու էր հենց մարզային հանրահավաքներում, բայց վերջնական եռյակի ուժերը  քննարկելու են ամսի 10-ի նախօրյակին:

«Օրակարգի վերջնական քննարկումը կլինի ամսի 9-ին, հետեւաբար, այսօր խոսել վերջնական օրակարգի մասին, դեռ վաղ է»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031