Շիրակի մարզի Թավշուտ գյուղը նշում էր իր հիմնադրման 90 և Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Այս գյուղը հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունից հետո, այստեղ բացառապես բնակվում են պատմական հայրենիքից տեղահանված մարդկանց զավակները: Այս գյուղում հրաշալի կյանքով չեն ապրում, պայմանները, երևի թե, շրջակա մյուս գյուղերից ավելի վատ են, սակայն գյուղացիները չեն դժգոհում, չեն հուզվում ու չեն քննադատում: Նրանք միայն հուզվում ու արտասվում են իրենց նախնիների մասին խոսելիս:
Գյուղի պատմությունը ներկայացնելիս մենք ականատես եղանք, թե ինչպես պարբերաբար արտասվում էր Թավշուտի դաշնակցական գյուղապետ Սուրեն Սարգսյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Թավշուտ համայնքը, էսպես ասեմ, ծնվել է ցեղասպանության արդյունքում, էստեղ տեղաբնակներ չեն եղել, մեր պապերն են հիմնել այս գյուղը և առաջին անգամ կոչել են Թազա գյուղ, Նոր գյուղ: Այն հիմնվել է 1924 թվականին: Քանի որ մեր գյուղը ցեղասպանության արդյունք է կամ ցեղասպանության հետևանք է, Հայոց ցեղասպանությունը ընդունած երկրներին մենք փորձեցինք մեր խորին շնորհակալությունը հայտնել»:
Կարդացեք նաև
Գյուղապետն ասաց, որ իրեն դաստիարակել է իր պապը, որը եկել էր Մշո Բագրեւանդի Քառասուն աղբյուր գյուղից: «Պապիս լսելուց ես զգում էի, փոքրիկ երեխա էի, որ կարոտը պապիս մեջ էր, մեր մեծերի մեջ կարոտ կար,թող աշխարհի ոչ մի ազգի այդպիսի կարոտ չփոխանցվի, ոչ մի ազգ չունենա էդ ոճիրը… Մեր պապերը մեզ պատգամել են, որ իրենց նպատակը թերի չթողնենք: Շուտով հատուցման ժամը գալու է, և շուն թուրքը պիտի իմանա` ինչքան ունենան Թալեաթ, մենք կունենանք Սողոմոն, ինչքան ունենան Էնվեր ու շատ գիտեմ ով, մենք կունենանք Արշավիր Շիրակյան, ինչքան ունենան Դիհայդին Շաքիր, մենք կունենաք Միսակ Թորլաքյան… Թող իմանան, մեր պայքարը չի դադարելու, մեր սերունդները արմատից սկսած մինչև վերջին ճյուղ պայքարելու ենք մինչև վերջ»:
Գյուղապետը նախազգուշացրեց, որ ոչ մի գերեզմանոց չեն թողնելու, որ գերի մնա թուրքերին , գալու է հատուցման պահը ու բերելու են այն ամենը, ինչ պապերը թողել են մեր «Էրգրում»: «Շուն թուրքը պիտի իմանա, որ էստեղ ամուր բռունցքված մարդիկ կան: Մեր երեխեքն էլ ԷՐԳՐԻ կարոտով են մեծանում: Ցանկացած պահի դուք էլ թակեք ցանկացած թավշուտցու դուռ , էդ կարոտը դուք էլ կզգաք, արյուն է դա և սերնդե սերունդ փոխանցվելու է»,- ասաց գյուղապետը:
Մանրամասները`տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Թալեաթ և Սողոմոն միաժամանակ եք ծնում, պարոնայք ծայրահեղական ….