Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականներն օգտվում են իշխանության բարիքներից ու քննադատո՞ւմ են իշխանությանը

Հոկտեմբեր 06,2014 21:18

«Պահմտոցի խաղալը թող թողնեն եւ հստակ ասեն` «իշխանություններ» ասելով ո՞ւմ նկատի ունեն: Իրենք էլ են իշխանություն: Ինքնախոստովանական ցուցմո՞ւնք են տալիս առ այն որ ԱԺ-ի այն հանձնաժողովները, որոնք ղեկավարում են ԲՀԿ-ականները, չեն կարողանում ճիշտ, լավ աշխատել: Ընդունում եմ, ես էլ եմ կարծում, որ խորհրդարանական հանձնաժողովների ԲՀԿ-ական ղեկավարները լավ չեն աշխատում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն` անդրադառնալով եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», վանաձորյան հանրահավաքում այսօր հնչած տեսակետերին:

«Այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի եւ այս իշխանությունը պիտի հեռանա: Սա է մեր միասնական օրակարգը»,- այսօր Վանաձորում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ-ականների այն մեղադրանքները, թե եռյակը միասնական օրակարգ չունի եւ հայտնի չէ, թե ի՞նչ է հարթակում հնչելու հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքում, կարծես ի չիք են դառնում, քանզի եռյակի օրակարգն, արդեն հստակ է` իշխանափոխություն են պահանջելու, Հովհաննես Սահակյանը հիշեցնում է, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ է իշխանության մաս, իբրեւ ընտրված մարմին:

Այնպես որ, հորդորում է հստակեցնել. «Ո՞ւմ աշխատանքից են դժգոհ` կառավարությա՞ն, նախագահի՞, խորհրդարանի՞, թե՞ մեր քաղաքական թիմի: Եթե գնահատականներն ուղղված են ՀՀԿ-ի քաղաքական թիմին, ես մեծ հաճույքով կանդրադառնամ իրենց քաղաքական թիմին, միայն թե` թող հստակեցնեն: Այլապես, այդ մանիպուլյացիան, որ իրենք իրականացնում են, այդքան էլ ճիշտ չէ: Բոլորս էլ հասկանում ենք, թե դա ինչին է ուղղված. աշխատում են ամեն կերպ մարդ ապահովել ամսի 10-ի հանրահավաքում` կիրառելով բոլոր ընդունված եւ չընդունված տեխնոլոգիաները»:

Ուշադիր հետեւելով եռյակի բոլոր հանրահավաքներին, մեր զրուցակիցը եկել է այն եզրահանգման, որ շեշտադրումը միայն ամսի 10-ին մարդաշատ հրապարակ ապահովելն է, ելույթների բովանդակությունը երկրորդական է եռյակի ներկայացուցիչների համար: Նա կանխատեսում է, որ հաջորդ օրերին արդեն ՀՀԿ-ականների կողմից տարբեր հալածանքների, պաստառներ պոկելու, իրազեկմանը խոչընդոտելու եւ այլնի մասին հայտարարություններ կհնչեն. «Բայց հանրահավաքներում եռյակի իմ գործընկերների հայտարարությունները դեռ հստակեցման կարիք ունեն: Իշխանությունը նաեւ իրենք են: Եթե իրենք իրենց աշխատանքից գոհ չեն…»:

Հովհաննես Սահակյանը, նկատի ունենալով խորհրդարանական հանձնաժողովների ԲՀԿ-ական ղեկավարներին, նաեւ իմիջիայլոց նկատեց. «Ամբողջ այս ընթացքում մեկ-երկու նիստ են գումարել այդ հանձնաժողովները, բայց հանձնաժողովների նախագահները լիարժեքորեն օգտվում են իրենց վերապահված բոլոր արտոնություններից` առանց որեւէ պարտավորվածություններ կրելու»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hayk says:

    ԲՀԿ- ականները 12 երես ունեն: Իսկ ՀԱԿ- ն իրեն լրիվ խայտառակել է: Դարձել են իսկական “քուչի տղերք”,( իրենց բառերով եմ գրում որ հասկանան):

  2. Արտակ says:

    Հովհաննես Սահակայնը էլի, ինչպես մյուս ՀՀԿ-ականները, նույն ձևի մեջ է. սրանք չսովոցերից, որ փոխանակ սեփական սխալները շտկեն ու երկիր զարգացնեն, իրանց աչիք գերանը թողած ուրիշի աչքի փուշն են տեսնում. ու բանը հասել է անրան, որ այսօր խայտառակ իրավիճակ ա, բայց ՀՀԿ-ականների համար էլի մեղավոր են բոլորը բացի իրենցից, այնինչ ժողովուրդը շատ լավ գիտի թե ով է ՀՀԿ-ն ու ով ա այսօրվա իրավիճակի գլխավոր մեղավորը

  3. Հրանտ Խաչատրյան says:

    Հովհաննես Սահակայնն է դասվում ՀՀԿ-ականների այն շարքին, որ չի ուզում ընդունել իրականությունը: Սեփական սխալները շտկնելու փոխարեն ԲՀԿ-ին են փոնվում, բայց դա միանշանակ նրանց խուճապի ազդանշանա:

  4. Արթուր says:

    Ինչ ա ասում է․․․Հովանես մեկը լինի հարցնի, փոխանակ Ձեր բացերը լրացրեք, դրել ձեր ձախողումների մեջ մեղավորներ եք ման գալիս, այն էլ ընդդիմությունի՞ց․․հիմա մինչ այս ոնց եղել ա, ու ոնց ա ձեռք տվել, վերջ, պայքարի ֆորմատիօց պիտի հասկանաիք, որ արդեն եկել են այլ ժամանակներ և մարդիկ պայքարում են լավ, բարեկեցիկ երկրում ապրելու համար․

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031