Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ 59-ամյա Գագիկ Մաճկալյանի վարած «Հյունդայի» մակնիշի 21 ՏՕ 163 համարանիշի եւ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 67-ամյա Վոլոդյա Խաչատրյանի վարած «Մազդա» մակնիշի 34 VՏ 874 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով բժշկական կենտրոն դիմած Տ. Մնացականյանն աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես դերասան:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մանրամասները կարող եք կարդալ` shamshyan.com կայքում