Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Հայաստանի ռազմավարական բարեկամը ժողովրդավարական Ռուսաստանն է»

Հոկտեմբեր 06,2014 20:08

«Հայաստանը չի տեղավորվում Եվրասիական տնտեսական միությունում»,- այսօր` հոկտեմբերի 6-ին «Ի՞նչ գիտենք մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ» թեմայի քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Նա համարում է, որ այդ խոչընդոտը Հայաստանի սոցիալական սպառման մոդելն է, այսինքն` երբ Հայաստանի կառավարությունը չի կարողանում ապահովել բնակչության նվազագույն պահանջները, նա ստիպված նվազեցնում է մաքսատուրքերը եւ այլ անուղղակի հարկերը.

«Իսկ Ռուսաստանը տնտեսական մոդելով ուղղված է իր սպառողին ապահովելուն, այսինքն` նրանք համարում են, եթե «Լադան» չարտադրվի, մոտավորապես 10-20 միլիոն կապված են այս արտադրատեսակի հետ, ապա իրենց տնտեսությունը կփլուզվի: Սա է պատճառը, որ օգտագործված եվրոպական մեքենաների վրա դնում են բարձր տոկոսներ: Եվ դա ամենուրեք է, սա է Ռուսաստանը»:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Հայաստանի ռազմավարական բարեկամ Ռուսաստանը ժողովրդավարական Ռուսաստանն է. «Ելցինի կառավարության հետ ենք եղել ռազմավարական գործընկեր, որը տարել է Ռուսաստանը մեզ համար կանխատեսելի ուղղությամբ` ունեցել է հրաշալի հարաբերություններ Եվրամիության հետ, մասնակցություն է ցուցաբերել տարբեր միջազգային «օպերացիաներին», բավականին նորմալ հարաբերություններ  է ունեցել ՆԱՏՕ-ի հետ: Դա այլ Ռուսաստան էր»:

Նա վստահություն հայտնեց, որ Ռուսաստանն էլ է ձերբազատվելու տիրող ինքնավար ռեժիմից եւ ունենալու է նորմալ ընտրված իշխանությունը, որը սպասարկելու է ռուս ժողովրդի շահերը. «Նավթն իջել է 90 դոլարի, իսկ եթե նավթի գինն իջնի Ռուսաստանը սովից զկռտալու է: Ինքը ամպագորգոռ խոսում է, բայց «Airbus»-ով է թռնում Աստրախան հանդիպումների, որովհետեւ ինքն իրենը չի արտադրում: Պուտինին տեսե՞լ եք «Լադա» քշելուց, բացի գովազդային հոլովակներից: Ի՞նչն է իր վրա ռուսական արտադրանքի, ո’չ տանը ռուսական արտադրանք ունի, ո’չ ռուսական արտադրանք է կրում, որովհետեւ չեն կարողանում, միայն կարողանում են Կալաշնիկով արտադրել: Այս տեղեկատվական տեխնոլոգիայի դարում Կալաշնիկովով կարող եք համակարգիչ ջարդել»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուսները համակարգիչներ ջարդելու ավելի կատարյալ տեխնոլոգիաների են տիրապետում, քան` աշխարհում որևիցե մեկը:Երևի մոռացել եք, թե ինչպես ռուսական մի ռազմական ինքնաթիռ այնպես խափանեց Սև ծով դուրս եկած ամերիկյան ռազմանավի էլեկտրոնային ղեկավարման համակարգը,որ ռազմանավի անձնակազմի անդամների մի մասը վախից հրաժարվեցին նավատորմում ծառայելուց:Հետո, ռուսները միայն կալաշնիկով չէ, որ կարողանում են արտադրել:Ներկայումս դեռ Խորհրդային Միությունից ժառանգված այնպիսի զինատեսակներ ունեն,որ նույնիսկ առանց միջուկային զենք կիրառելու կարող են մեկ ժամվա մեջ ԱՄՆ-ի տարածքը հողին հավասարեցնել:Մի թերագնհատեք ռուսներին:Մի խոսքով Ռուսաստանը այն չէ, ինչպիսին դուք ցանկանում եք ներկայացնել:Պետք չէ ԱՄՆ-ի և նատոյական Եվրոպայի ջրաղացին ջուր լցնեք:

  2. david says:

    Լավ է, հո չասիր, թող պատերազմը սկսվի նոր կտեսնեք ինչպես որոշակի տարածքի ոչինչ չի կարողանա մոտենալ և ինչպես մագնիսական խոտան կդառնա տվյալ շրջակայքը:Միայն թե Իրանի խնդրի անակընկալը շուտ որոշվի, առաջին պլանի նման մինչև 16 չի ձգվի, բայց 16 օրն էլ շատ է հիմա:Դեռ կժպտա գիտությունը, բայց պատերազմի ժամանակ միայն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031