Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Հովիկ Աբրահամյանը հոգեվարքի մեջ են եւ ուղիղ տեքստով սպառնում են մեզ»

Հոկտեմբեր 06,2014 19:41

«Առաջին անգամ է, որ իշխանությունը մնացել է մեկուսացման մեջ, իրենք իրենց մեջ էլ խնդիրներ ունեն: Առաջին անգամ երեք ուժեր միասնական ելել են պայքարի, սա աննախադեպ երեւույթ է Հայաստանում»,- այսօր Վանաձորում հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ այս իշխանության առավելագույն բարեփոխումը Սուրեն Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելն է: Սա այն իշխանությունն է, որ ասում է՝ որքան արտագաղթ, այնքան լավ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ 1 մլն մարդ աղքատ է Հայաստանում. «Դա մեզ պատիվ չի բերում, դա ստորացուցիչ է: Մենք շանս ունե՞նք նորմալ, մարդավարի, արժանավայել ապրենք: Մեկ աշխատողն այսօր պահում է մեկ թոշակառուի: 25-30 հազար դրամով հնարավո՞ր է ուսման վարձ վճարել, ապրել: Վանաձորն արդյունաբերական քաղաք է՝ քիմիական արդյունաբերության: Այսօր ի՞նչ են մնացել այդ գործարաններից: Պետք է միայն քաղաքական կամք եւ հետեւողական աշխատանք, ազատություններ բիզնեսին: Որտեղ եք տեսել սահմանի վրա գազը լինի 180 դրամ, բնակչին հասնի 390-ով: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում 12 կետերի կատարման  աշխատանքները լուրջ քննարկվելու են»:

Ըստ Միքայել Մելքումյանի, եթե ժողովուրդը հավատաց եւ ցանկացավ համակարգային փոփոխություններ, սարեր է շուռ տալու:

Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանի խոսքերով էլ՝ 5 տարի առաջ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ 5 տարի հետո մենք երկու անգամ ավելի լավ ենք ապրելու. «Հիմա կասեմ, թե ինչքան լավ ենք ապրում մենք: Խոստացված ՀՆԱ-ն 6.2 տոկոսից 3-4 հազիվ է ձգում: Խոստացված տնտեսական աճ՝ 7-ը դարձրին 5, հիմա 3-ը հազիվ է ձգում: Ծայրահեղ աղքատները 46 հազարից դարձրել են 90 հազար: Ովքեր են գողանում մեր փողերը՝ աշխատավարձ՝ խայտառակ, կենսաթոշակ՝ խայտառակ: Խայտառակ դատաիրավական համակարգ: Սա՞ է ձեր երկու անգամ լավ ապրելը, իշխանությունը բռնազավթած անձ»:

Նա հիշեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը. «Ասում է, ի՞նչ եք ուզում, միեւնույն է, իշխանափոխություն չի լինելու: Շարմազանովն ինչ է ասում, թե վարչապետի, նախագահի թեկնածուն պետք է անցնի Մելիք Ադամյանով: Կարեն Ավագյանն ինչ է ասում, թե իզուր մի չարչարվեք քննադատեք սահմանադրական բարեփոխումները, դա ոչինչ չի նշանակում, միեւնույն է, նախագահը նստելու է մեր թեկնածուն: Ցինիզմի առավելագույն դրսեւորում: Ուղղակի այս մարդիկ հոգեվարքի մեջ են եւ արդեն ուղիղ տեքստով սպառնում են մեզ, որ մենք ոչինչ չենք կարող փոխել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հոգեվարքն ինչ է որ գալիքի համեմատ…Հոգեվարքի մեջ տատս խնդրեց իրեն լուր տանել, երբ վերացած լինի ֆաշիզմն իր ճուտերով և հողը տնքալիս լինի …Ես կատարելու եմ նրա խնդրանքը:Ես կատարելու եմ :Ձեր հոգեվարքը ոչինչ է բթավորձի ցանած վրեժիս մոտ:Կմաքրվի հողն իմ դավաճանիզմից հոգնած:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031