Հոկտեմբերի 4-ին Իջեւանում կայացած հանրահավաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսելով Հայաստանում ներդրումների եւ հարկային օրենսդրության վերաբերյալ, ասաց.
«Ո՞նց կարող են մարդիկ բերել մի քանի տասնյակ, մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնել, որ վախենում են էս երկրում անկայուն վիճակից: Օրինակ, վերջին 3 տարում 72 անգամ հարկային օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել: Հիմա, եթե 6 ամիս մեկ դու հարկերի մասին օրենսդրությունը փոխում ես,էս ներդրողը ո՞նց գա էստեղ, ո՞նց աշխատի, ո՞վ է երաշխիքներ տալու: Հարց ենք տալիս կառավարությանը՝ հարգելի կառավարություն, դուք երաշխավորո՞ւմ եք ներդրումները: Պատասխան չկա, անհայտ է, երաշխավորո՞ւմ են, թե՝ չէ:
Եվ վերջին վառ օրինակը,առեւտրի ոլորտի մեր աշխատակիցների էս վերջին շրջանառության հարկի խնդիրն էր, որ մենք պայքարում ենք, դրա մասին այլընտրանքային օրենքի նախագիծ ենք ներկայացրել, բայց կառավարությունը զիջման չգնաց: Բայց մենք, սիրելի հայրենակիցներ, հետամուտ ենք լինելու, որ Հայաստանում 36-37 հազար առեւտրի ոլորտի աշխատող կա, այս մարդկանց 5-6 հազար ձեռնարկությունները չփակվեն: Որովհետեւ,եթե խոշոր ձեռնարկությունը կարող է մի տարի, տարիուկես, երկու տարի դիմանալ, փոքրը, եթե 2-3 ամիս ապրանք չստացավ, անպայման փակվելու է:
Սա բիզնես չէ,սա սոցիալական խնդիր է; Ինչո՞ւ ենք ուզում հարկային տեսչության մեր հայրենակցին, քաղաքացուն նորից ուղարկել փոքր ձեռնարկություն: Նորից ուզո՞ւմ ենք, որ մարդիկ բողոքեն՝ հարկայինը եկավ, հարկայինը չի ուզում,պրոբլեմներ կան,բա ո՞նց անենք, արտագաղթենք»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ