Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյանը՝ Ղարաբաղի մասին զեկույցի առիթով. «Չհամագործակցելը ճիշտ չէր իրավական տեսանկյունից»

Հոկտեմբեր 06,2014 19:18

Ինչպես տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)-ում կլինի զեկույց՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով:

Նաև հայտնել ենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը հրաժարվել է Ղարաբաղի մասին զեկույցի պատրաստման հարցում համագործակցությունից:

Այս առումով լարվածությունն այնքան մեծացավ, որ մեր խորհրդարանականները սկսեցին խոսել ՀՀ ԱԺ-ի` ԵԽԽՎ-ի հետ համագործակցության դադարեցման մասին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել էր. «Այս պահին կդժվարանամ հստակ ասել, թե ինչ կհետեւի, բայց մի բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն, եթե շարունակի այդպիսի ձեւակերպումով զեկույց պատրաստել, դա անպայման իր բացասական ազդեցությունն ունենալու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում»:

Արդյոք ճի՞շտ էր հայ պատվիրակների` չհամագործակցելու որոշումը և պե՞տք է դադարեցնել համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ: Այս հարցերի շրջանակում զրուցեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրված թեկնածուներից, «Իրավունքի Գերակայություն» իրավապաշտպան հ/կ և «Ֆորում» իրավունքի կենտրոն հ/կ մասնակից Արա Ղազարյանի հետ: Ընդհանրապես եվրոպական շրջանակներում, երբ որևէ փաստաթուղթ է ընդունվում, դրա նպատակն է ոչ թե պատժել որևէ պետության, այլ օգնել ոտքի կանգնել և խախտումները վերացնել: Եթե մի ոլորտի վերաբերյալ փաստաթուղթ կնքվում է, դա վերաբերում է բոլոր անդամ պետություններին: Նորից եմ կրկնում նպատակը պատժելը չէ»: Մեր հարցին՝ այդ դեպքում «օկուպացված» տարածքներ ձևակերպո՞ւմը ինչ է նշանակում, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ես էլ եմ տարակուսում, թե այդ ինչ խախտումների մասին է խոսքը: Սա քաղաքական փաստաթուղթ է քաղաքական մարմնի կողմից ընդունված: Թող զեկույցը լինի, նոր կքննարկենք: Բայց եվրոպական մարմինների քաղաքականությունը կոչված չէ պատժելու»:

Չհամագործակցելու քաղաքականության հարցին ի պատասխան պարոն Ղազարյանն ասաց. «Նրանք քաղաքական գործիչներ են և քաղաքական կատեգորիայով են մտածում: Ես մարդու իրավունքների, իրավական կատեգորիայով եմ մտածում և կարծում, որ սխալ է չհամագործակցելը»: Արա Ղազարյանը հիշեցրեց, թե ՀՀ-ին երեք անգամ դեղին քարտ են ցույց տվել ԵԽԽՎ-ում՝ 2002, 2004-ի դեպքերի հետ կապված ու շարունակեց. «Այն ժամանակ կարծում էի, որ կարող են ՀՀ-ին զրկել անդամակցությունից: Բայց փորձառու գործիչները ասում էին, որ Եվրոպան այն սկզբունքն է կիրառում, թե մեզ հետ ավելի լավ կսովորեն, քան առանց մեզ ու չեն սառեցնում հարաբերությունները»: Պարոն Ղազարյանն ասաց, թե պետք չէ Ղարաբաղի զեկույցի հետ կապված պանիկայի մեջ մտնել, այլ հարցերի ընտրությանը պետք է ծանոթանալ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031