«Եկել ենք Վանաձոր, նայում ենք քիմիական գիգանտին, հիշում ենք Վանաձորի հզորությունը: Եվ ես հիշում եմ իմ ընկերոջը, որը հիմա Սլովակիայում է: Նա քիմիական արտադրության կազմակերպիչ է, որը լրջորեն մշակել էր Վանաձորի քիմիական գործարանի վերածննդի մի ծրագիր եւ ներկայացրել կառավարության տարբեր մակարդակներում: Ո մեկը բանի տեղ չդրեց: Իմ ընկերը հիմա Սլովակիայում է եւ այնտեղ կազմակերպել է քիմիական գործարան, շատ հաջող գործ է անում այնտեղ: Սլովակիան շահել է հիմա այն պատճառով, որ Հայաստանում նստած են գողեր, թալանչիներ, որոնք վարում են ապաշնորհ քաղաքականություն»,- Վանաձորում եռյակի հանրահավաքում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա ասաց, որ իրենց ծրագրում մի կետ կա,որի մասին Սերժ Սարգսյանը ակամայից խոսեց Չեխիայում. «12 կետերի մեջ մենք մի կետ ենք ներկայացրել, որով պահանջում ենք Հայաստանում վերջ տրվեն մենաշնորհներին: Հիմա այս հարցով մի կին Չեխիայում Սերժ Սարգսյանին հարց է տալիս: Ասում է՝ դուք ոնց եք նայում նրան, որ Հայաստանում շաքարը բերումէ մեկ մարդ՝ Լֆիկը՝ Սամվել Ալեքսանյանը: Ինքն էլ, հլը տեսեք, խելքին աշեցեք ինչ պատասխան է տալիս: Ասում է՝ բա Հայաստանի նման փոքր երկրի համար կարո՞ղ է պիտի տասը մարդ շաքար բերեին: Այ ախպեր, քո նման խելք ունեցող մի նախագահն էլ արդեն շատ է Հայաստանի համար»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ շաքարավազի մենաշնորհը մի այլ տեսակի թալան է: Տնտեսագետների հաշվարկով, շաքարի եկամտաբերությունը 250 տոկոս է: Մարքսն ասում է՝ 250 տոկոս եկամտաբերության համար չկա որեւէ հանցանք, որի առջեւ կապիտալիստը չի կանգնի: ՀՀ իշխանությունները ապացուցում են, որ չկա այնպիսի հանցանք, որի առջեւ իրենք կկանգնեն: Պարզ հաշվարները ցույց են տալիս, որ միայն շաքարի մոնոպոլիան քանդելուց հետո շաքարի գինը 2.5 անգամ իջնելու է»:
Լեւոն Զուրաբյանը խոստացավ, որ իշխանության գալուց հետո դա առաջին գործն է, որ պիտի անեն՝ մենաշնորհները վերացնեն եւ ստեղծեն ազատ մրցակցային պայմաններ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ուզում է ձու ածել,
Խելքին աշեցեք,
Սերգոն ՀՀ ում սերժիկ է դառել,
Ծուղրուղու…աքլոր,
Խելքին աշեցեք…
Աշխարհի համար
Ծաղրածու աքլոր,
Երկիրս տուր ինձ,
Փախիր բթագող: