Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարան ներկայացած Սամվել Ալեքսանյանը հայտնի գործարարը չէր

Հոկտեմբեր 06,2014 18:20

Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ՝ Արմեն Մովսիսյանի, Գեղամ Գրիգորյանի եւս տաս անձի նկատմամբ հարուցված քրեական գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց մեղադրյալներ Նորայր Մելքոնյանի եւ Էդուարդ Հովհաննիսյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:Այս երկու ցուցմունքների բովանդակությունը տառացիորեն նույնն էր, ինչը ծիծաղ առաջացրեց ներկաների մոտ:

Նորայր Մելքոնյանը հայտնել էր, որ 2012թ.դեկտեմբերից մինչեւ 2013 թ.օգոստոսն աշխատել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որպես դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ:

Ըստ մեղադրյալի.«Իմ ղեկավարած ստորաբաժանման աշխատաժամանակում հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում երբեք չեմ նշել այնպիսի անձանց տվյալներ, որոնք հրամանագրված լինեն որպես դատական կարգադրիչներ, սակայն ծառայություն չիրականացնեն»:

2013թ.հուլիսի կեսին ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանը նրան կանչել է ծառայություն, ասել էր, թե սեղանին դրված տեղեկագրերը պետք է ստորագրվեն , ինքը տեսել է մի քանի անձանց տվյալներ: Նա հարցրել էր Գ.Գրիգորյանին, թե ովքեր են այդ անձինք, նա էլ պատասխանել էր, թե հրամանով ձեւակերպված են եղել Կոտայքի ստորաբաժանման վրա, սակայն գործուղվել են Երեւանի տարբեր դատարաններ:

Նախաքննության ժամանակ այս մեղադրյալն իր ցուցմունքում գրել էր. «Հարցրեցի Գ.Գրիգորյանին, ինչու այդ դեպքում տվյալ ստորաբաժանման պետերն իրենց տեղեկագրերում չեն նշում նրանց, Գ.Գրիգորյանը պատասխանեց՝ թե դա ավելի ծավալուն կլինի, քանի որ պետք է փոխվեն ստորաբաժանման պետերը»:

Մեղադրյալը վերցրել էր տեղեկագրերը, վերակազմել էր եւ հանձնել 4 անձանց տվյալներով Գ.Գրիգորյանին:

Մեղադրյալ Էդուարդ Հովհաննիսյանի հրապարկված ցուցմունքից էլ պարզվեց, որ երեք տարի առաջ նա աշխատել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, որպես ստորաբաժանման պետ:

Հետագայում տեղափոխվել է ՀՀ վարչական դատարան.

«Գեղամ Գրիգորյանը կանչեց իր մոտ ծառայություն: Նա ցույց տվեց հին տեղեկագրերը: Ոչինչ չկասկածելով ես ստորագրել եմ: Երբ Գեղամ Գրիգորյանը դուրս է եկել սենյակից, տեսել եմ այլ անձանց տվյալներ: Սակայն Գ.Գրիգորյանին ոչինչ չհարցրեցի: Հետագայում իմացա, որ այդ անձինք ծառայություն չեն իրականացրել, բայց հափշտակել են գումարներ»:

Դատարան ներկայացած Սամվել Ալեքսանյանն էլ հայտնի գործարարը չէր:

Այս Ալեքսանյանն աշխատել էր դատական կարգադրիչների պետ Արաբկիրի դատարանում:

Նախաքննության ժամանակ վկան հայտնել էր, թե չի հիշում, թե Գեղամ Գրիգորյանը երբ է բանավոր իրեն ցուցում տվել իր հաշվարկի տեղեկագրերում ընդգրկել փաստացի ծառայություն չիրականացնող Հրանուշ Արիկյանցի, Նորայր Պողոսյանի, Անդրանիկ եւ Սուսաննա Սարգսյանների տվյալները:

Գ.Գրիգորյանն իբր ասել էր, թե տվյալ անձինք գործուղված են տարբեր դատարաններ:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031