ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Վանաձորում ոչ իշխանական եռյակի հանրահավաքին ողջունեց բոլոր նրանց, ովքեր չեն վախեցել տեղի «իշխանիկներից» եւ եկել են եռյակին լսելու:
Նա հայտարարեց. «Այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի եւ այս իշխանությունը պիտի հեռանա: Սա է մեր միասնական օրակարգը: Անգամ մեր թշնամիները, երբ հանդիպում ենք միջազգային կառույցներում, ասում են, որ ձեր իշխանությունն ամեն ինչ անում է, որ ձեր երկրի ժողովուրդն արտագաղթի: Հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես տոկոսի տակ մնացած ժողովուրդ: Միայն թշնամին կարող է այնպես անել, որ ժողովուրդն արտագաղթի, մազապուրծ փախնի: Ամեն օր Հայաստանում մեռնում է մի գյուղ, այսքան մարդ արտագաղթում է Հայաստանից: Գիտեք ձեզանից քանիսն է այսօր վարկերի, տոկոսների տակ»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Սահմանադրությունը ոտնահարող, «Սահմանադրության վրա թքած» իշխանությունը որեւէ իրավունք չունի մտածելու սահմանադրական փոփոխությունների մասին:
Նա հորդորեց ժողովրդին կանգնել իրենց թիկունքում, որովհետեւ առանց ժողովրդի ոչ մի շարժում չի լինի եւ չեն կարող երկրում հասնել կտրուկ փոփոխությունների. «Այնպես չի, որ դուք տանը նստած մտածեք, որ ձեր հարեւանը, բարեկամը կգնա ձեր տեղում կպայքարի: Ամեն մեկդ իր տեղում պետք է լինի: ՀՀ քաղաքացիների 40 տոկոսը Գելափի հարցումներով ասել է, որ եթե ունենա հնարավորություն, մեկ րոպե անգամ չի մտածի, երկրի կեսն ուզում է փախնի Հայաստանից: Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հայաստանը հայաթափվի: Մենք ունենք ձեր աջակցության կարիքը: Ես հասկանում եմ, որ բազմաթիվ անգամներ ապրել եք հիասթափություն, գնացել եք ընտրության, տեսել եք այլանդակված, խեղաթյուրված փաստեր: Բայց միասին մենք կարող ենք հաղթել եւ միայն միասին մենք կարող ենք հետ բերել այն քաղաքացուն, որի աչքը Հայաստանի ճանապարհին է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ a1plus.am-ից
Հա և դուք եք փրկելու, այո*:Ուրեմն ասեմ.
Վերջին ծղոտն է այրվելու հրից,
Պարսիկ հայ, պարսիկ ու ղարաշապիկ,
էդ մոխիրն էլ որ դնեմ նժարին,
Ցավիս նժարը չի իջնի հողին,
Էլ չի դանդաղի միտքը աշխարհի,
Բոշան երկնքում էլ աստղ չունի:
Г-жа Н Зограбян! Честно говоря, я от Вас никогда слышал ни одного внятного слово! Знаете, З. Постанджян намного честнее Вас! Она хоть никогда не притворяется! А это Ваше вечное притворство раздражает!