Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանն ավելի լավ դիրքում է գտնվում, քան Հայաստանը»

Հոկտեմբեր 06,2014 18:03

«Ռուսաստանը շատ հաճախ Հայաստանին ինչ-որ բան խոստանում կամ ճնշում է, եւ Հայաստանն էլ առանց պայմանների, շատ հաճախ ուրախանալով, ստորագրում է»,- այսօր` հոկտեմբերի 6-ին «Ի՞նչ գիտենք մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ» թեմայի քննարկման ընթացքում նկատեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Նա համարում է, որ Մաքսային միության անդամակցության դեպքում էլ նույնն է եղել. այս անգամ պատճառաբանությունները անվտանգության հետ էին կապված: Սակայն պարոն Իգիթյանը համարում է, որ այդ միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանն ավելի լավ դիրքում է գտնվում, քան Հայաստանը.

«Անկախ նրանից, թե պայմանագիրը կստորագրվի՞, թե՞ ոչ, մենք որոշ բաներ պետք է հաշվի առնենք: Նախ նայենք, թե ինչպե՞ս են իրենց պահում Բելառուսն ու Ղազախստանը, ի վերջո Հայաստանը պետք է նոր մտնի այդ միություն, իսկ այս երկու երկրները վաղուց անդամակցում են նրան: Նազարբաեւն այն մարդը չէ, որ հենց այնպես հայտարարություն աներ. Ղազախստանը մտավախություն ունի` բոլոր պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, այս կամ այն կերպով անդրադառնալու են Ղազախստանի վրա, որովհետեւ Ղազախստանը իր տնտեսությունը չի կապում Ռուսաստանի հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031