Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ նշանակված Արմեն Հայրապետյանը Հայաստանում «ՍԱՄՍՈՒՆԳ» խանութների ցանցի սեփականատերն է, որը նախկինում զբաղեցրել է սփյուռքի փոխնախարարի պաշտոնը:
Ծառայության նոր պետին այսօր ներկայացրել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նշենք, որ ծառայության նախկին պետ Աբրամ Բախչագուլյանը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Բախչագուլյանը համարվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ