Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը հանկարծակիի բերեց քեֆ-ուրախություն անող թավշուտցիներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2014 18:03

Այսօր Աշոցքի շրջանի հեռավոր Թավշուտ գյուղը տոնում էր իր հիմնադրման 90-ամյակը և նշում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Այս գյուղում բացառապես բնակվում են ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերի ժառանգները, որոնք մեզ հետ զրույցում արտառոց պատմություններ էին ներկայացնում գաղթի ճամփան բռնած ապուպապերից:
Տոնը վերածվեց հայրենասիրական միջոցառման: Ինչպես ներկայացրեց գյուղապետ , դաշնակցական Սուրեն Սարգսյանը, Թավշուտ գյուղը ծնվել է ցեղասպանության արդյունքում, այն հիմնադրվել է 1924 թվականին, և այստեղ տեղաբնակներ չկան:

G_10 G_08 G_05 G-09 G-07 G-04 G-03 G-02 G-o1
Թավշուտցիները նախ վեր բարձրացրեցին բոլոր այն երկրների դրոշները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը:Այս ամենը կատարվեց բարձրաձայն, գյուղովի շնորհակալություն գոչելով ու տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ընդունման մասին պատմական տեղեկություններ հաղորդելով:


Տոնը նշվեց ազգային երգ ու պարով, ազգային կերակրատեսակներով. սեղանները բացառապես պատրաստվել էին թավշուտցիների պատրաստած ուտեստներով: Առաջին անգամ հնչեց նաև Թավշուտի հիմնը, որի երաժշտության հեղինակը թառահար Արտեմ Խաչատուրն է, ծնունդով թավշուտցի: Այն կատարեց երգիչ Արսեն Գրիգորյանը:


Թավշուտցիները ամբողջ միջոցառման ընթացքում ցույց տվեցին, որ իրենք պահանջատեր են թուրքերից: Նշենք, որ այս տոնին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից բացի, մասնակցելու էին եկել մարզի բոլոր դաշնակցականները:

Դաշնակցական գյուղապետ Սուրեն Սարգսյանը ևս խրոխտ ձայնով հայրենասիրական երգեր էր երգում. նշում, որ վերջ առաջ գնալու են իրենց «էՐԳԻՐ», այնտեղ, որտեղից եկել են: Եվ մինչ թավշուտցիները սասնա պարն էին պարում, գյուղի տոնակատարությանը անսպասելիորեն հայտնվեց նաև կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Թավշուտցիները թեև հյուրընկալ մարդիկ են, սակայն բավական զարմացան նախարարի անսպասելի այցից: Պարզվեց, որ վերջինս եկել էր Ամասիայի ՝ վերջերս ասֆալտապատած ճանապարհներից մեկը տեսնելու: Նախարարը երկար չմնաց տոնակատարությանը, շնորհավորելով գյուղացիներին՝ մարզպետի հետ աննկատ հեռացավ:

Աշոցքի գյուղապետերից շատերը, որոնք ակնկալում էին նախարարից իմանալ, թե ի վերջո որ հատվածում է կառուցվելու Հյուսիս-հարավ մայրուղին կամ երբ է վերանորոգվելու Բավրայի մաքսակետ տանող խարխուլ ճանապարհահատվածը, այդպես էլ չկարողացան նրան հարցեր տալ: Վերջիններս, մի պահ տեսնելով սեղանի մոտ կանգնած Գագիկ Բեգլարյանին ու կորցնելով տեսադաշտից, մեկը մյուսին հարցնում էին՝ բա ուր գնաց նախարարը:

Թավշուտցիների՝ ցեղասպանության մասին հիշողություններին կանդրադառնանք մեր հետագա ռեպորտաժներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Նունե ջան, որտեղի՞ց է հեռու Թավշուտը, որ գրում ես հեռավոր: Բավրայից կամ Զույգաղբյուրից հո հեռու չէ՞: Այ հենց դադարենք Հայաստանի բնակավայրերին հեռու ու մոտիկ դիտարկելը ու դրանք ընկալենք որպես Հայաստան, այ այդ ժամանակ էլ շատ խնդիրներից ազատված կլինենք: Երեւանում էլ, Չարբախն ինձ համար հեռավոր է, իսկ Քանաքեռը՝ ոչ: Մեկ ուրիշի համար էլ՝ հակառակը: Իսկ իրականում անհեթեթություն է Չարբախը կամ Քանաքեռը անվանել հեռավոր՝ ճիշտ այնպես, ինչպես Թավշուտը:

  2. ԱՐԹՈՒՐ says:

    Հիմնադրման 90ամյակը տոնելը հասկացանք, բայց եղեռնի 100ամյակը տոնելը չհասկացանք Փաստորեն ,,հեռավոր,, Թավշուտում եղեռնը տոն է:

  3. Մ․Բ․ says:

    Pastor (Der hayr ) with medals,so funny

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031